ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բողոքի ակցիա՝ ծառերի հատման դեմ․ Ավինյանը հանդիպել է ցուցարարներին
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր հանդիպել է քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին, որոնք դժգոհում են մայրաքաղաքում ծառերի փոխարինման գործընթացից։
«Երևանի քաղաքապետարանը վերջին երկու տարում 35 հա անտառ է տնկել՝ մոտավորապես 10.000 ծառ, և դա արել է ոռոգման համակարգի ներդրմամբ»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ ծառերի 95%-ը «կպել է» և շարունակում է աճել։ Նրա խոսքով՝ քաղաքապետարանը նաև բարեկարգել է մի շարք այգիներ։ Ավինյանը տեղեկացրել է, որ անտառ տնկվել է մարզահամերգային համալիրի մոտ, Սարալանջի մոտ, «Եռաբլուր»-ում։
Քաղաքացու հարցին ի պատասխան Ավինյանը նշել է, որ առողջ ծառերը չեն հատվում. «Հարգելի Վիկտոր, Ձեր ռեստորանը ռեկրեացիոն գոտում է, խնդրում եմ՝ գոնե Դուք մի խոսեք»,- ասել է նա՝ դիմելով Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանին։
Ավինյանը նաև նշել է, որ թեղի ծառատեսակը հիմա փոխարինվում է. «Բոլոր նոր այգիները կանաչ զանգվածը միանշանակ ավելացնում են»։
Ավինյանի խոսքով՝ 20-ից ավել գիտնականներ կարծիք են հայտնել, որ թեղիները պետք է հատվեն, ու նոր ծառեր տնկվեն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները ծաղրում են Արցախում մնացած տարեց տղամարդուն. Մարուքյան
Հենց սա էլ մենք անվանել ենք ադրբեջանական ռեժիմի դեմք և դրա հիման վրա անընդհատ պնդել ենք, որ այն ի վիճակի չէ ապահովելու Լ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը, ֆոն դեր Լայենն ու Բլինքենը հանդես են գալիս հայտարարությամբ
Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-ֆոն դեր Լայեն-Բլինքեն հանդիպումը։ Հայաստանի վարչապետը, Եվրահանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Անմեղ մարդու աղոթք». Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է սաղմոսով
Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատիկը կրկին շնորհավորել է սաղմոսով․ «Սաղմոս համար 25՝ «Անմեղ մարդու աղոթք» դատ արա ինձ Տեր, քանզի...
Դա վերածվեց այնպիսի ողբերգության, որն աշխարհը չէր տեսել․ Զախարովան՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցության մասին
Երբ ՆԱՏՕ-ում ինչ-որ երկրի խոստումներ են տալիս, պետք է հարց տալ՝ որտեղ է նրանց մոտ մինչ այդ ստացվել: Այս մասին հայտարարել...