Ինչով է պայմանավորված Ադրբեջանի վերջին սադրանքը՝ ըստ ՔՊ պատգամավորի
Ադրբեջանի վերջին սադրանքը պայմանավորված է ապրիլի 5–ին Բրյուսելում նախատեսված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լյայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպմամբ։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«Ադրբեջանի նման պահվածքը մեզ համար նոր չէ։ Ադրբեջանը կեղծ լուրեր է տարածում, թե իբր ապրիլի 1-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, նպատակ ունեն լեգիտիմ հիմքեր ստեղծելու` հարձակման համար։ Մեզ համար նորություն չէ Ադրբեջանի այս պրիմիտիվ ձեռագիրը. եթե դա մեկ–երկու տարի առաջ հաջողվում էր նրան, ապա հիմա` ոչ, քանի որ ԵՄ դիտորդները ժամեր անց օբյեկտիվ իրականությունը ներկայացնում են աշխարհին` ցույց տալով, որ Ադրբեջանը հերթական անգամ ստում է»,– ասաց պատգամավորը։
Նրա խոսքով` Ադրբեջանն այսօր չի ձգտում խաղաղության, այլ ամեն ինչ անում է, որ վիժեցնի խաղաղությունը, բայց Հայաստանը միանշնակ գնալու է այդ ուղղությամբ ու Ադրբեջանին պարտադրելու է խաղաղություն։
Ըստ պատգամավորի` Ալիևը ագրեսիվ հայտարարություններ անում է իր ներքին լսարանի համար, ու դա բռնապետին բնորոշ դրսևորում է։
«Այդպիսով նա փորձում է իրեն դնել շատ ուժեղ ղեկավարի, տղու տեղ, բայց փորձն ու պատմությունը ցույց են տալիս, որ դա երկար չի տևում։ Ես հաստատ գիտեմ, որ կգա այն օրը, երբ ՀՀ-ի դեմ բառեր ու գործողություններ անելուց առաջ շատ երկար կմտածեն ու երևի թե չեն անի»,– ընդգծեց նա։
Այսօր, ըստ նրա, ՀՀ իշխանությունների քայլերը հավասարակշռված են հատկապես սահմանազատման գործընթացում. դա գալիս է նրանից, որ ռազմական բալանսը երկու երկների միջև այնքան խախտված է, որ ՀՀ–ն այսօր պատերազմի գնալու ցանկություն չունի։
Նմանատիպ հոդվածներ
Դա վերածվեց այնպիսի ողբերգության, որն աշխարհը չէր տեսել․ Զախարովան՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցության մասին
Երբ ՆԱՏՕ-ում ինչ-որ երկրի խոստումներ են տալիս, պետք է հարց տալ՝ որտեղ է նրանց մոտ մինչ այդ ստացվել: Այս մասին հայտարարել...
Ստեփանակերտի «պարետ» Սարգիս Գալստյանը վերադարձել է Հայաստան․ նրան Գորիսում ձերբակալել են․ mediahub
MediaHub-ի բացառիկ տեղեկություններով՝ Արցախի հայաթափումից հետո այնտեղ մնացած հաշված հայերից Սարգիս Գալստյանը, որի մասին...
Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը․ Բլինքեն
Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը։ Այս մասին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բար...
Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը Հայաստան տեղափոխվելիս ձերբակալվել է
Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը Հայաստան տեղափոխվելիս ձերբակալվել է։ Քննչական...