ՀՀ-ում ԵՄ առաքելությունը արևմտամետների ջանքերով վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Զախարովա
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հայաստանում ԵՄ առաքելությունը արևմտամետների ջանքերով, ըստ էության, վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության։ Հանուն դաշիքի որոշակի պահանջվածության ցուցադրման՝ անդամ երկրների ղեկավարները հակառուսական հիստերիա են հրահրում, կոչ են անում պատրաստվել մեր երկրի հետ ռազմական հակամարտության, հսկայական միջոցներ են ներդնում ռազմաարդյունաբերական համալիրում՝ ակնհայտ տնտեսական խնդիրների ֆոնին», - ասել է Զախարովան։
Ըստ Զախարովայի՝ ներդրումներ անում են ոչ թե իրենք, այլ Հայաստանին են կոչ անում ներդրումներ կատարել ռազմաարդյունաբերական համալիրում։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն շատ բան է խոստացել տարբեր երկրներին՝ Սերբիային, Ուկրաինային։ Այն երկրները դիմացան, որոնք կարողացան կուլ չգնալ այդ խոստումներին, որոնց շղարշի տակ կործանվում էին պետականությունը, հասարակությունն ուտնտեսությունը։
«Նրանք, ովքեր չեն կարողացել կամ չեն ցանկացել, օրինակ՝ Ուկրաինան, փլուզվել են», – ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Նմանատիպ հոդվածներ
Դա վերածվեց այնպիսի ողբերգության, որն աշխարհը չէր տեսել․ Զախարովան՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցության մասին
Երբ ՆԱՏՕ-ում ինչ-որ երկրի խոստումներ են տալիս, պետք է հարց տալ՝ որտեղ է նրանց մոտ մինչ այդ ստացվել: Այս մասին հայտարարել...
Ստեփանակերտի «պարետ» Սարգիս Գալստյանը վերադարձել է Հայաստան․ նրան Գորիսում ձերբակալել են․ mediahub
MediaHub-ի բացառիկ տեղեկություններով՝ Արցախի հայաթափումից հետո այնտեղ մնացած հաշված հայերից Սարգիս Գալստյանը, որի մասին...
Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը․ Բլինքեն
Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը։ Այս մասին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բար...
Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը Հայաստան տեղափոխվելիս ձերբակալվել է
Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը Հայաստան տեղափոխվելիս ձերբակալվել է։ Քննչական...