Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ․ Զախարովա
Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ։ Այս մասին այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Մարիա Զախարովան:
«Ես ՀԱՊԿ անդամ երկրների շարքում գիտեմ միայն մեկ անդամի, որը խոսում է այն մասին, որ մեկ ՀԱՊԿ-ը դուրս է գալիս, մեկ ՀԱՊԿ-ից դուրս է գալիս, մեկ մասնակից է, մեկ սառեցնում է։ Մենք դա լսում ենք միայն Երևանի իշխանություններից։ Բանն այն է, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ։ Ի թիվս այլ բաների, ՀԱՊԿ կանոնադրությունը, ինչպես նաև առաջնորդների կողմից 2011 թվականին ստորագրված համապատասխան արձանագրությունը նախատեսում են, որ ՀԱՊԿ անդամ պետությունը կարող է որոշում ընդունել իր տարածքում երրորդ երկրների զորքերի և արտաքին ենթակառուցվածքի օբյեկտների տեղակայման մասին միայն միավորման մյուս անդամ պետությունների հետ անհետաձգելի խորհրդակցություններ անցկացնելուց հետո»,-ասել է նա։
Ինչ վերաբերում է կազմակերպության շրջանակներում պարտավորությունների խախտման դեպքում պետության համար հնարավոր հետևանքներին, Զախարովան նշել է, որ դրանք ևս հստակ արձանագրվել են:
«Խոսքը կարող է գնալ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ ՀԱՊԿ մարմինների գործունեությանը նման պետության մասնակցության դադարեցման մասին, կարող է լինել նաեւ միավորումից բացառումը», - հավելել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Դա վերածվեց այնպիսի ողբերգության, որն աշխարհը չէր տեսել․ Զախարովան՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցության մասին
Երբ ՆԱՏՕ-ում ինչ-որ երկրի խոստումներ են տալիս, պետք է հարց տալ՝ որտեղ է նրանց մոտ մինչ այդ ստացվել: Այս մասին հայտ...
Ստեփանակերտի «պարետ» Սարգիս Գալստյանը վերադարձել է Հայաստան․ նրան Գորիսում ձերբակալել են․ mediahub
MediaHub-ի բացառիկ տեղեկություններով՝ Արցախի հայաթափումից հետո այնտեղ մնացած հաշված հայերից Սարգիս Գալստյանը, որի մասին...
Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը․ Բլինքեն
Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը։ Այս մասին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բար...
ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպումից հետո Փաշինյանը գրառում է արել
Հիանալի խորհրդակցություններ եմ ունեցել ԱՄՆ և ԵՄ գործընկերների հետ: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վրաչապետ Նիկո...