Ֆրանսիայի նման երկրների քաղաքականությունը վերջին 30 տարիներին կոծկել է Հայաստանի ագրեսիան․ Ադրբեջանի ԱԳՆ
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեի հայտարարությունը Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ հերթական անգամ վառ օրինակ է տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելու և Բաքվի ու Երևանի միջև խաղաղ գործընթացը խոչընդոտելու Փարիզի ջանքերի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն: Փոխանցում են տեղական լրատվամիջոցները։
«Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի կողմից 2024 թվականի ապրիլի 2-ին Փարիզում ԱՄՆ պետքարտուղարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի դեմ առաջադրված անհիմն մեղադրանքները հերթական անգամ տարածաշրջանում ակնհայտ լարվածություն ստեղծելու և խաղաղ գործընթացը խոչընդոտելու Ֆրանսիայի ջանքերի վառ օրինակն են», - ասել է Հաջիզադեն։
Նրա խոսքով ՝ «անթույլատրելի է, որ ֆրանսիական կողմը, որն իրականացնում է Հայաստանի ակտիվ սպառազինությունը, խրախուսում է ռազմատենչությունը տարածաշրջանում, մեղադրի Ադրբեջանին ագրեսիվ հռետորաբանության մեջ»:
«Բոլորի համար պետք է պարզ լինի, որ Ֆրանսիայի նման երկրների քաղաքականությունը, որը վերջին 30 տարիների ընթացքում կոծկել է Հայաստանի ագրեսիան, ոչ մի օգուտ չի տվել։ Ընդ որում, Փարիզը պետք է հասկանա, որ իր կողմից իրականացվող ապակառուցողական գործունեությունը պետք է դադարեցվի», - ընդգծել է Հաջիզադեն։
Ավելի վաղ Սեժուրնեն հայտարարել է, որ ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը գտնվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքի տակ։
Նմանատիպ հոդվածներ
Դա վերածվեց այնպիսի ողբերգության, որն աշխարհը չէր տեսել․ Զախարովան՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցության մասին
Երբ ՆԱՏՕ-ում ինչ-որ երկրի խոստումներ են տալիս, պետք է հարց տալ՝ որտեղ է նրանց մոտ մինչ այդ ստացվել: Այս մասին հայտարարել...
Ստեփանակերտի «պարետ» Սարգիս Գալստյանը վերադարձել է Հայաստան․ նրան Գորիսում ձերբակալել են․ mediahub
MediaHub-ի բացառիկ տեղեկություններով՝ Արցախի հայաթափումից հետո այնտեղ մնացած հաշված հայերից Սարգիս Գալստյանը, որի մասին...
Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը․ Բլինքեն
Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը։ Այս մասին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բար...
Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը Հայաստան տեղափոխվելիս ձերբակալվել է
Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը Հայաստան տեղափոխվելիս ձերբակալվել է։ Քննչական...