Երևանը Ղարաբաղի վերաբերյալ որոշումներ կայացրել է ՆԱՏՕ ազդեցության տակ. Զախարովա
Երեւանը Ղարաբաղի վերաբերյալ որոշումներ կայացրել է ՆԱՏՕ ազդեցության տակ, իսկ հայտարարությունները, թե Մոսկվան եւ ՀԱՊԿ-ն իբր չեն օգնել Հայաստանին տարածաշրջանում իրավիճակի սրման ժամանակ, սուտ են։ Այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքի «Между тем» հաղորդման եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Դա ճիշտ չէ, դա սուտ է: Այդ որոշումը պաշտոնական Երևանը կայացրել է Արևմուտքի հետ խորհրդակցելուց հետո։ Ես մեղադրում եմ ստի մեջ բոլոր նրանց, ովքեր հավատում ու քարոզում են այդ գաղափարը։ Դա ճիշտ չէ, սուտ է։ Դա պաշտոնական Երեւանի որոշումն էր Արեւմուտքի հետ խորհրդակցություններից հետո։ Ես մեղադրում եմ ստի մեջ բոլոր նրանց, ովքեր քարոզում ու տարածում են Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի մեղքի գաղափարը այն որոշումների համար, որոնք ընդունել է Երեւանը Ղարաբաղի վերաբերյալ»,- ասել է Զախարովան։
Արեւմտյան երկրները, նրա խոսքով, առաջ են տարել Լեռնային Ղարաբաղից Հայաստանի պաշտոնական հրաժարման թեման։ Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքները ոչ մի կերպ չեն ներգրվել կամ երաշխավորվել այն փաստաթղթերում, որոնք ստորագրվել են ՆԱՏՕ-ականների թելադրանքով։
Զախարովան նաեւ նշել է, որ նոր սրացումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կախված է միայն այն բանից, թե որքանով պաշտոնական Երեւանը թույլ կտա ԵՄ-ին, ԱՄՆ-ին եւ Բրիտանիային ապակառուցողականորեն ազդել տարածաշրջանի եւ երկրի իրավիճակի վրա։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը իզուր է իրեն համեմատում ԵՄ-ի հետ․ Զախարովա
Հայաստանի ներկայիս իշխանություններն իզուր են համեմատում դարավոր պատմություն ունեցող հայկական հնագույն քաղաքակրթությունը...
«Նման բաները չեն կարող քաղաքական դիվիդենտներ բերել»․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է հրապարակել
Տելեգրամի իր էջում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրել է. «Գնում և սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին համոզում են, թե ինչ-ո...
Հայաստանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ․ ՌԴ ԱԳՆ
Հայաստանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ, եթե հավատա Եվրամիության ընդհանուր շուկա մուտք գործելու վերաբերյալ Եվրամի...
Պուտինին զարմացրել է Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու` Փաշինյանի որոշումը. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Պրահայում Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս: Այս մասին...