Այսօր մեզ պետք է խաղաղության գործընթացը, դրա համար գնացել ենք դրան. ՔՊ պատգամավոր
Շատ մեծ խնդիր է եղել սկսել սահմանազատման գործընթացը, շատ մեծ խնդիր է եղել բերել այդ դաշտ եւ դելիմիտացիան սկսել ինչ-որ մի տեղից, որովհետեւ բանակցություններ չկային, անընդհատ պատերազմի վտանգ էր: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։
«Մի դրական բան եղավ, որ որոշվեց դելիմիտացիան սկսվի: Հիմա Ադրբեջաը ցանկացել է սկսենք հյուսիսային սահմանից, սկսել ենք, որտեղ ինչ խնդրահարույց հարցեր կան, գալիս ենք մինչեւ Սյունիք»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ Ադրբեջանն է պահանջել դելիմիտացիան սկսել Տավուշից, պատգամավորն ասաց. «Ադրբեջանն այսօր չի ուզում գնա դելիմիտացիայի, ինքն ուժի սպառնալիքով է մեզ հետ խոսում: Այսօր գաղտնի՞ք է, որ մեր միջեւ ռազմական բալանսն այնքան խախտված է, որ այսօր մենք պատերազմի գնալու ցանկություն չունենք: Դա դժվա՞ր է հասկանալը եւ երբ սկսվում են բանակցություններ, գալիս ենք փոխհամաձայնության: Փոխհամաձայնությունը զիջում չէ: Իրենք ասել են՝ դելիմիտացիան սկսում ենք այստեղից, մենք համաձայնել ենք, որովհետեւ դա Հայաստանի շահերից է բխում: Սա տղայական խոսակցություն չէ: Այսօր մեզ պետք է խաղաղության գործընթացը, դրա համար գնացել ենք դրան»:
Նմանատիպ հոդվածներ
Դա վերածվեց այնպիսի ողբերգության, որն աշխարհը չէր տեսել․ Զախարովան՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցության մասին
Երբ ՆԱՏՕ-ում ինչ-որ երկրի խոստումներ են տալիս, պետք է հարց տալ՝ որտեղ է նրանց մոտ մինչ այդ ստացվել: Այս մասին հայտարարել...
Ստեփանակերտի «պարետ» Սարգիս Գալստյանը վերադարձել է Հայաստան․ նրան Գորիսում ձերբակալել են․ mediahub
MediaHub-ի բացառիկ տեղեկություններով՝ Արցախի հայաթափումից հետո այնտեղ մնացած հաշված հայերից Սարգիս Գալստյանը, որի մասին...
Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը․ Բլինքեն
Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը։ Այս մասին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բար...
Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը Հայաստան տեղափոխվելիս ձերբակալվել է
Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը Հայաստան տեղափոխվելիս ձերբակալվել է։ Քննչական...