Այն, ինչը մերը չէ, վերադարձվելու է Ադրբեջանին. Արմեն Խաչատրյան
Այն, ինչը մերը չէ, վերադարձվելու է Ադրբեջանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«Նույն կերպ, Ադրբեջանը պետք է վերադարձնի այն տարածքները, որոնք օկուպացրել է»,- նշել է նա։
Խաչատրյանի խոսքով՝ Երևանը որևէ քարտեզ չի համապատասխանեցնում Բաքվի հետ։
«Երևանը միջազգայնորեն ճանաչված քարտեզ ունի, սահմաններ ունի, մենք դա որևէ մեկի հետ չպետք է համաձայնեցնենք. դա Ալմաթիի հռչակագրով հաստատված քարտեզն է»,- նշել է ՔՊ-ականը։
Վերջինս նաև նշել է, որ գործընթացը սկսվել է ու ամեն ձևով պետք է առաջ տանել։
Արձագանքելով լրագրողի դիտարմանը, թե միայն Հայաստանի իշխանությունն է ասում, որ Տավուշի գյուղերն ադրբեջանական են, պատասխանել է. «Դուք կասկածո՞ւմ եք, որ քարտեզով դրանք ադրբեջանական են, լո՞ւրջ եք ասում»։
Հարցին՝ իսկ Ջերմուկից ե՞րբ են դուրս գալու ադրբեջանցիները ու ինչո՞ւ գործընթացը Ջերմուկից չսկսեց՝ ՔՊ-ականն ասաց. «Երբ կհասնենք Ջերմուկին։ Չուզեցին, ուզեցին Տավուշի չորս գյուղից սկսել»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը իզուր է իրեն համեմատում ԵՄ-ի հետ․ Զախարովա
Հայաստանի ներկայիս իշխանություններն իզուր են համեմատում դարավոր պատմություն ունեցող հայկական հնագույն քաղաքակրթությունը...
«Նման բաները չեն կարող քաղաքական դիվիդենտներ բերել»․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է հրապարակել
Տելեգրամի իր էջում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրել է. «Գնում և սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին համոզում են, թե ինչ-ո...
Հայաստանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ․ ՌԴ ԱԳՆ
Հայաստանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ, եթե հավատա Եվրամիության ընդհանուր շուկա մուտք գործելու վերաբերյալ Եվրամի...
Պուտինին զարմացրել է Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու` Փաշինյանի որոշումը. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Պրահայում Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս: Այս մասին...