Անհրաժեշտ է խուսափել Ռուսաստանի հետ պատերազմից. Բլինքեն
Վաշինգտոնի քաղաքականությունը հետևյալն է՝ աջակցել Ուկրաինային, բայց խուսափել Ռուսաստանի հետ պատերազմից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
«Նախագահ Բայդենն ի սկզբանե, առաջին իսկ օրվանից, համոզված էր երկու բանում. որ մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ Ուկրաինային աջակցելու համար, քանի որ Ուկրաինայի դեմ ագրեսիան ոչ միայն ագրեսիա էր ուկրաինացի ժողովրդի և երկրի դեմ, այլ բոլորի՝ միջազգային համակարգի հիմնական սկզբունքների դեմ:
Բայդենը համոզված է եղել, որ անհրաժեշտ է խուսափել Ռուսաստանի հետ պատերազմից, էսկալացիայից՝ լինի դա սովորական, թե միջուկային: Եվ այսպես, այդ ժամանակից ի վեր նա մեծ հստակությամբ առաջնորդվում է այս ուղղությամբ՝ աջակցելով Ուկրաինային, բայց խուսափելով Ռուսաստանի հետ պատերազմից», - ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը իզուր է իրեն համեմատում ԵՄ-ի հետ․ Զախարովա
Հայաստանի ներկայիս իշխանություններն իզուր են համեմատում դարավոր պատմություն ունեցող հայկական հնագույն քաղաքակրթությունը...
«Նման բաները չեն կարող քաղաքական դիվիդենտներ բերել»․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է հրապարակել
Տելեգրամի իր էջում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրել է. «Գնում և սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին համոզում են, թե ինչ-ո...
Հայաստանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ․ ՌԴ ԱԳՆ
Հայաստանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ, եթե հավատա Եվրամիության ընդհանուր շուկա մուտք գործելու վերաբերյալ Եվրամի...
Պուտինին զարմացրել է Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու` Փաշինյանի որոշումը. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Պրահայում Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս: Այս մասին...