ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր գլխի տակ փափուկ բարձ դրեցին. Աշոտ Տեր-Մաթևոսյանը՝ «Գոյ» թատրոնի մուտքը փակելու մասին
Գործընթացը նման է բանակցությունների իմիտացիայի, մեր գլխի տակ փափուկ բարձ դրեցին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Գոյ» թատրոնի դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը:
«Ենթադրությունները թողնում եմ ձեզ: Մեզ առաջարկում են անկախ միավոր հանդիսանալ և դրա հետ կապված ոչինչ չեն անում: Մենք մոտ 1 ամիս բանակցել ենք փոխնախարարի հետ և վերջին հանդիպման ժամանակ փոխնախարարը հայտնել է, որ իրենք արդեն պետռեգիստր են դիմել:
Միևնույն ժամանակ մենք պայմանավորվել ենք, որ այդ ընթացքում ոչ մի մամուլի ասուլիս բանակցելու ընթացքում չենք տալիս և ոչ մի գործողություն չենք անում, դատական նոր հայցեր չենք ներկայացնում:
Պարզվեց, որ իրենք տակից արդեն դիմել են պետռեգիստր և «Գոյ» թատրոնի, որպես ՊՈԱԿ գործունեությունը դադարել է: Ստացվում է, որ իմիտացիա էր այս ամենն ու իրենք ուղղակի ժամանակ էին ձգում ապօրինաբար ՊՈԱԿ-ի գործունեությունը դադարեցնելու»,- ընդգծեց դերասանը:
Աշոտ Տեր-Մաթևոսյանի խոսքով՝ որոշման մեջ պարզ գրված է, որ ընդունում-հանձնումը երկու ՊՈԱԿ-ների միջև պետք է լինի և այդ ստորագրությունների հիման վրա դիմում ներկայացվի պետռեգիստր: Առանց այդ ստորագրությունների մարդիկ դիմել են պետռեգիստր և դադարեցրել են:
«Երբ ԱԺ-ից հայտարարում են, որ իրենք որոշեցին դատարաններից գործերը հետ չվերցնեն, մենք մեր պայմանավորվածությունները գործողություններ չանելու մասով ազնվորեն պահել ենք, բայց արդեն հարուցված դատական գործերը մենք ի պաշտպանություն մեզ հետ չենք վերցրել ու հետ վերցնելը մեր կողմից հիմարություն կլիներ: Դատական գործը դատարանում՝ իրենք մեզ խաբեցին, պատկերացնո՞ւմ եք գործերը, եթե հետ վերցնեինք, ընդհանրապես չէին շփվի մեր հետ»,- եզրափակեց դերասանը:
Հիշեցնենք՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրինությունը փակել է Գոյ թատրոնի մուտքի դուռը և խոչընդոտում է «Գոյ» թատրոնի բնականոն աշխատանքներին։ Գոյ թատրոնի անձնակազմը փորձելու է մուտք գործել թատրոն Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի մուտքով և Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենից պարզաբանումներ ստանալ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները ծաղրում են Արցախում մնացած տարեց տղամարդուն. Մարուքյան
Հենց սա էլ մենք անվանել ենք ադրբեջանական ռեժիմի դեմք և դրա հիման վրա անընդհատ պնդել ենք, որ այն ի վիճակի չէ ապահովելու Լ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Անմեղ մարդու աղոթք». Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է սաղմոսով
Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատիկը կրկին շնորհավորել է սաղմոսով․ «Սաղմոս համար 25՝ «Անմեղ մարդու աղոթք» դատ արա ինձ Տեր, քանզի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը, ֆոն դեր Լայենն ու Բլինքենը հանդես են գալիս հայտարարությամբ
Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-ֆոն դեր Լայեն-Բլինքեն հանդիպումը։ Հայաստանի վարչապետը, Եվրահանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ...
Դա վերածվեց այնպիսի ողբերգության, որն աշխարհը չէր տեսել․ Զախարովան՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցության մասին
Երբ ՆԱՏՕ-ում ինչ-որ երկրի խոստումներ են տալիս, պետք է հարց տալ՝ որտեղ է նրանց մոտ մինչ այդ ստացվել: Այս մասին հայտարարել...