Պիտի տանք այդ գյուղերը, որ մերը չեն՝ չզիջե՞նք. ՔՊ պատգամավոր
Նամակի բովանդակությանը ծանոթ չեմ, բայց այն, որ խնդիրներ առաջանալու են նշել է նաև վարչապետ Փաշինյանը բնակիչների հետ հանդիպմանը, բայց մենք գտնում ենք, որ դա պետք է անենք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, խոսելով Ոսկեպար համայնքի բնակիչների՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված ուղերձում տեղ գտած մտահոգությունների մասին, հայտարարել է ՔՊ պատգամավոր Վահե Ղալումյանը։
«Տավուշից ոչ մի մարդ ոչ մի բնակավայր չի հանձնելու: Դրանք Տավուշի մարզի բնակավայրեր չեն: Տավուշի մարզը ունի չորս խոշորացված համայնք, ոչ մի խոշորացված համայնքից չեք խոսում»,- ասել է նա։
Հարցին, թե ո՞ր քարտեզներով է մերը, Ղալումյանը պատասխանեց՝ ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի համաձայն՝ Տավուշի մարզն ունի 4 խոշորացված համայնք, որոնց բնակավայրերի շարքում այդ բնակավայրերը չկան, հետևաբար դրանք Հայաստանինը չեն:
«Պիտի տանք այդ գյուղերը, օրենքի ոչ մի հիմնավորում որ չունենք չզիջե՞նք, որ մերը չեն, չզիջե՞նք: Տարածքային բաժանումներն անօրինական որակելու իրավունք ես չունեմ։ Տարածքները չեն զիջվում ինչ-որ մեկի ախորժակը զսպելու համար, խնդիրը ՀՀ սահմանը գծելն է: Սա սահմանազատման և սահմանազատման պրոցեսի մի մասն է: Մի քանի հատվածում ճանապարհը պետք է փոխվի»,- նշեց Ղալումյանը։
Նմանատիպ հոդվածներ
Դա վերածվեց այնպիսի ողբերգության, որն աշխարհը չէր տեսել․ Զախարովան՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցության մասին
Երբ ՆԱՏՕ-ում ինչ-որ երկրի խոստումներ են տալիս, պետք է հարց տալ՝ որտեղ է նրանց մոտ մինչ այդ ստացվել: Այս մասին հայտարարել...
Ստեփանակերտի «պարետ» Սարգիս Գալստյանը վերադարձել է Հայաստան․ նրան Գորիսում ձերբակալել են․ mediahub
MediaHub-ի բացառիկ տեղեկություններով՝ Արցախի հայաթափումից հետո այնտեղ մնացած հաշված հայերից Սարգիս Գալստյանը, որի մասին...
Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը․ Բլինքեն
Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը։ Այս մասին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բար...
Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը Հայաստան տեղափոխվելիս ձերբակալվել է
Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը Հայաստան տեղափոխվելիս ձերբակալվել է։ Քննչական...