ԱՄՆ կառավարությանը կարևոր հաղորդագրություն է ուղարկվել․ Իրանի ԱԳ նախարար
Շվեյցարիայի դեսպանատան աշխատակիցը, որպես Իրանում ԱՄՆ շահերի ներկայացուցիչ, կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական օդուժի հարձակումից հետո: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը X սոցիալական ցանցի (նախկինում՝ Twitter) իր էջում։
Ինչպես նշում է Իրանի ԱԳՆ ղեկավարը, հանդիպման ընթացքում Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցին բացատրվել է Դամասկոսում իրանական հյուպատոսության վրա Իսրայելի հարձակման մասշտաբը, ինչպես նաև ընդգծվել է ԱՄՆ-ի պատասխանատվությունն այդ միջադեպում:
«ԱՄՆ կառավարությանը՝ որպես իսրայելական ռեժիմի կողմնակից, կարևոր հաղորդագրություն է ուղարկվել։ ԱՄՆ-ը պետք է պատասխանատվության ենթարկվի», - գրել Է Իրանի ԱԳ նախարարը։
Ապրիլի 1-ին SANA գործակալությունը հայտնել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Դամասկոսում գտնվող բնակելի շենքին։ Ավելի ուշ իրանական ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ գնդակոծության է ենթարկվել Իրանի հյուպատոսության շենքը, որը գտնվում է Սիրիայի մայրաքաղաքի արևմուտքում գտնվող Մեզզե պողոտայում: Արաբական Հանրապետությունում Իրանի դեսպան Հոսեյն Աքբարիի խոսքով՝ հարձակման հետևանքով զոհվել է 5-7 մարդ: Իր հերթին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտնել է յոթ ռազմական խորհրդականների, այդ թվում՝ գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդիի եւ Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմիի եւ հինգ սպաների մահվան մասին:
Նմանատիպ հոդվածներ
Դա վերածվեց այնպիսի ողբերգության, որն աշխարհը չէր տեսել․ Զախարովան՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցության մասին
Երբ ՆԱՏՕ-ում ինչ-որ երկրի խոստումներ են տալիս, պետք է հարց տալ՝ որտեղ է նրանց մոտ մինչ այդ ստացվել: Այս մասին հայտարարել...
Ստեփանակերտի «պարետ» Սարգիս Գալստյանը վերադարձել է Հայաստան․ նրան Գորիսում ձերբակալել են․ mediahub
MediaHub-ի բացառիկ տեղեկություններով՝ Արցախի հայաթափումից հետո այնտեղ մնացած հաշված հայերից Սարգիս Գալստյանը, որի մասին...
Ալեքսանյանը՝ Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների վերաբերյալ հրապարակումների մասին
Ընդդիմադիր լրատվամիջոցների մի մասը ապրիլի 1 է անում, մյուս մասը առանց կասկածի նշույլի ու հոգու գարնանային թրթիռով արտատպ...
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածել․ «Ասօր կրկին հսկում էինք հայ-ադրբեջանական սահմանի հայկական...