ՆԳՆ-ից մեկնաբանել են ոստիկաների կողմից քաղաքացուն ծեծելու տեսանյութը
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում, ըստ նրա տեղեկությունների, ոստիկանությունը բռնություն է գործադրել քաղաքացու նկատմամբ։
Նա նաև գրառում է արել՝ նշելով. «Ոստիկանության Երևանի վարչության Կենտրոնական բաժնի օպեր-լիազորները Արին Բերդի փողոցի մոտակայքում մարտի 14-ին ծեծելով, վիրավորելով ու նվաստացնելով փորձում են տեղեկություններ կորզել քաղաքացի Վահե Նավոյանից։
Հայաստանի իրավապահները չեն խոսելու ոստիկանական բռնությունների մասին, նման դեպքերի բացահայտումը բացառապես քաղաքացիների վրա է»։
Այս առնչությամբ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը լրատվամիջոցներին հայտնել է հետևյալը․ «Տեսանյութն ուսումնասիրվել է։ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն»։
Նմանատիպ հոդվածներ
Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. նրա ոտքերն ամպուտացրել են․ ԶԼՄ
ՀՀ Տավուշի մարզում` Իջևանի մարտական դիրքերում, ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել։ Sputnik Արմենիայի տեղեկությունն...
ՀՀ ՊՆ-ն՝ վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողի վիճակի մասին
Նախօրեին վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում: Այս մասին լրատվամիջոցների...
ՀՀ - ում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա»...
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով՝ մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության...