Իսրայելում ձերբակալվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի քույրը
Իսրայելի իրավապահները ձերբակալել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի քրոջը։ Այս մասին հայտնում է Kan հեռուստառադիոընկերությունը։
Ձերբակալված կինը 57-ամյա Սաբահ Աբդ ալ-Սալամ Հանիան է, նա ապրում է Իսրայելում և կասկածվում է ՀԱՄԱՍ-ի հետ կապերի մեջ։ Kan-ը գրում է, որ քաղբյուրոյի ղեկավարի երկու քույրերը Իսրայելի քաղաքացիներ են և իրենց երեխաների հետ ապրում են Թել Շևայում։
Իսրայելի ոստիկանությունը հայտնել է Թել Շևայում արշավանքի մասին, որի ընթացքում ձերբակալվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկի ազգականը, սակայն չի նշել նրա անունը: Նա կասկածվում է ՀԱՄԱՍ-ի հետ կապեր պահպանելու և «կազմակերպության հետ իրեն նույնացնելու, ինչպես նաև Իսրայելում ահաբեկչական գործողություններին հրահրելու և աջակցելու մեջ»:
Խուզարկությունների ընթացքում անվտանգության ուժերը գտել են փաստաթղթեր, հեռախոսահամարներ և այլ ապացույցներ, որոնք «կապում են նրան Իսրայելի անվտանգության դեմ լուրջ հանցագործությունների կատարմանը»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 1-ին` ժամը 22։00-ից 22։10-ն ընկած ժամանակ...
Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքից կրակ է բացել ՀՀ դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 6-7-ը՝ ժամը 22։45-00։25-ն ընկած ժամանակահատվածում, Խոզնավարի (Սյունիքի մարզ), ժամ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանական ԶՈւ-ի անկանոն կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ
Անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն:Ի լրում...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանական կողմից արձակված անկանոն կրակի հետևանքով վնասվել է Տեղ գյուղի տներից մեկի պատուհանը․ ՆԳՆ
Ի լրումն ՀՀ ՊՆ հաղորդագրության, ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 7-ին, ժամը 00։30-ից 1։00 ընկած ժ...