
Զելենսկին Ուկրաինայում ընտրությունների չեղարկման պատճառով շատ շուտով կդառնա ոչ ոք. Ազարով

Վլադիմիր Զելենսկին չեղյալ է հայտարարել Ուկրաինայում նախագահական ընտրությունների անցկացումը՝ վախի պատճառով, և քանի որ երկրի Սահմանադրությունը չի նախատեսում իր լիազորությունների ժամկետի երկարաձգում, շատ շուտով նա «կդառնա ոչ ոք»,- այսօր հայտարարել է Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովն իր Telegram-ում:
Ուկրաինայում նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային 2024 թվականի մարտի 31-ին, սակայն չեղարկվել էին ռազմական դրության և համընդհանուր մոբիլիզացիայի պատճառով: Ինքը ՝ Զելենսկին, հայտարարել է, որ ընտրություններն այժմ «ժամանակին չեն»՝ ընդգծելով, որ այս հարցում պետք է վերջակետ դնել։
«Եթե Ուկրաինան ժողովրդավարական երկիր լիներ, այսօր այնտեղ նախագահական ընտրություններ տեղի կունենային։ Բայց Ուկրաինան Զելենսկու օրոք դադարեց այդպիսին լինել», - գրել Է Ազարովը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայում ընտրությունները չեղարկվել են ոչ թե ռազմական գործողությունների պատճառով, քանի որ երկրում ռազմական դրություն չի հայտարարվել, այլ հենց Զելենսկու՝ դրանք տանուլ տալու վախի պատճառով։
Նախկին վարչապետը կարծում է, որ ստեղծված իրավիճակը տրամաբանական արդյունք է «վերջին 10 տարիների ընթացքում ՈՒկրաինայի քաղաքական դաշտից բոլոր նրանց, ովքեր գոնե ինչ-որ պատկերացում ունեն, թե ինչպիսին պետք է լինի այն»:
«Ինչ գիտելիքներ պետք է ունենա Ուկրաինայի նոր նախագահը։ Առաջին հերթին այդ մարդը պետք է պարկեշտ լինի, որպեսզի նպատակ լինի՝ իր քաղաքացիների կյանքն ավելի լավը դարձնել։ Եվ սա, ինչպես արդեն, հուսով եմ, առանց բացառության բոլոր ուկրաինացիները հասկացան, ամենևին էլ Զելենսկու մասին չէ», - ամփոփել Է Ազարովը։