ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում ընտրական միջադեպերի պատճառով զոհեր և վրավորներ կան
Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության հետ կապված միջադեպերի հետևանքով երկու մարդ Է զոհվել: Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, Դիարբեքիրի հարավարեւելյան նահանգում գյուղական բնակավայրերում քաղաքացիների երկու խումբ վիճաբանություն են կազմակերպել վարչության ղեկավարի ընտրության պատճառով: Վեճը արագորեն վերածվեց զինված հակամարտության: Քաղաքացիները սկսել են հարձակվել միմյանց վրա՝ օգտագործելով փայտեր, քարեր և հրազեն։ Մեկ մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել։ Շրջանում շարունակում են հերթապահել ժանդարմները, տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ: Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Արեւմտյան Բուրսա նահանգում հակամարտության հետեւանքով զոհվել է մեկ տեղացի, տուժել՝ երկու մարդ, այդ թվում՝ երեք տարեկան երեխա: Հակամարտության պատճառ է դարձել այն, որ տեղի 32-ամյա բնակիչ Յուսուֆ Յիգիթն ընտրություններում պաշտպանել է մեկ այլ տեղական կլանի գյուղապետի պաշտոնի թեկնածուին, թեեւ նրա երկու ազգականները նույնպես առաջադրվել են այդ պաշտոնում: Յիգիթի և նրա երկու զարմիկների հանդիպման ժամանակ կատաղի վեճ է սկսվել, ինչի հետևանքով հարազատներից մեկը բռնել է հրացանը և կրակել է։ Յիգիթը տեղում մահացել է, երկու մարդ վիրավորվել է։
Նշվում է, որ նման միջադեպերը հազվադեպ չեն Թուրքիայի գյուղական շրջանների համար։ Այնտեղ հաճախ պահպանվում է կլանայնությունը, որը հասարակության բարձր քաղաքականացվածության հետ մեկտեղ կարող է հանգեցնել նման դեպքերի։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Անմեղ մարդու աղոթք». Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է սաղմոսով
Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատիկը կրկին շնորհավորել է սաղմոսով․ «Սաղմոս համար 25՝ «Անմեղ մարդու աղոթք» դատ արա ինձ Տեր, քանզի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիները ծաղրում են Արցախում մնացած տարեց տղամարդուն. Մարուքյան
Հենց սա էլ մենք անվանել ենք ադրբեջանական ռեժիմի դեմք և դրա հիման վրա անընդհատ պնդել ենք, որ այն ի վիճակի չէ ապահովելու Լ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը, ֆոն դեր Լայենն ու Բլինքենը հանդես են գալիս հայտարարությամբ
Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-ֆոն դեր Լայեն-Բլինքեն հանդիպումը։ Հայաստանի վարչապետը, Եվրահանձնաժողովի նախագահն ու ԱՄՆ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բազմաթիվ ահազանգեր՝ Նոր Հաճնի կամրջի անբարեկարգ լինելու մասին․ ՏԿԵՆ պարզաբանումը
Auroranews-ը բազամթիվ ահազանգեր է ստանում Նոր Հաճնի կամրջի անբարեկարգ վիճակի մասին: Նշվում է, որ իրավիճակն ավելի վատթար...