Ռուսաստանում մեկնաբանել են Ուկրաինա արեւմտյան զորքեր ուղարկելու հնարավորությունը
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հայտարարությունն այն մասին, որ նա չի բացառում արևմտյան երկրների զորքեր Ուկրաինա ուղարկելը, դատարկ խոսքեր են, հայտարարել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան:
«Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հայտարարությունը քաղաքական և հիմար «PR» է, ոչ ավելին», - ասել է նա:
Չեպան պատմել է, որ անցած շաբաթ Դումայի պատվիրակությունը՝ խորհրդարանի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյի գլխավորությամբ, եղել է Շվեյցարիայում, որտեղ նրանց մշտապես մոտեցել են օտարերկրյա ներկայացուցիչներն ու եվրոպացի խորհրդարանականները՝ հայտարարելով, որ չեն կիսում արևմտյան առաջնորդների տեսակետը Ուկրաինա զորքեր ուղարկելու վերաբերյալ:
Փետրվարի վերջին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել էր, որ Փարիզն ամեն ինչ կանի, որպեսզի Ռուսաստանը «չհաղթի այս պատերազմում»: Միևնույն ժամանակ նա հայտնել է, որ եվրոպական պետությունների ղեկավարները քննարկել են Ուկրաինա զորք ուղարկելու հնարավորությունը, սակայն այդ պահին կոնսենսուսի հասնել չի հաջողվել: Ավելի ուշ Ֆրանսիայի առաջնորդը, որը խիստ քննադատության է ենթարկվել ինչպես ՆԱՏՕ-ի դաշնակիցների, այնպես էլ երկրի ներսում բոլոր քաղաքական կուսակցությունների առաջնորդների կողմից, իր խոսքերը մանրակրկիտ մտածված է անվանել: Նախագահը նաև նշել է Կիևին օգնելու հարցում հանրապետության «սահմանների և կարմիր գծերի» բացակայությունը:
Ընդ որում, եվրոպական շատ պետությունների իշխանությունները հայտարարել են, որ Ուկրաինա զինվորականների տեղափոխման մասին խոսք չի գնում։ Մասնավորապես, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն ընդգծել են, որ Գերմանիան իր զինծառայողներին հանրապետություն չի ուղարկի: Բացի այդ, Գերմանիայի կառավարության ղեկավարը հստակեցրել է, որ դա չեն պատրաստվում անել նաև ՆԱՏՕ-ի երկրները։
Մեկնաբանելով Մակրոնի հայտարարությունները՝ Կրեմլում զգուշացրել են, որ իրադարձությունների նման զարգացումն անխուսափելիորեն կհանգեցնի Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև ուղղակի ռազմական բախման:
Ինչպես ընդգծել է նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում, եվրոպական զորակազմի մուտքն Ուկրաինա ոչ մի կերպ չի փոխի իրավիճակը մարտի դաշտում և միայն ծանր հետևանքների կհանգեցնի Կիևի իշխանությունների համար:
Նմանատիպ հոդվածներ
Կոպիրկինը բացահայտ սուտ է որակել Ալեն Սիմոնյանի հայտարարությունները
ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը բացահայտ սուտ է որակել Ռուսաստանին ուղղված ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությու...
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով
Հայաստանում Եվրամիության առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության: Այս մասին Իզվեստիա-ին տված հարցազրույցում հայտա...
Ադրբեջանը լեգիտիմ հիմքեր է ստեղծում սադրիչ գործողություններ անելուց առաջ. Արմեն Խաչատրյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանը լեգիտի...
Սարգիս Խանդանյանը՝ ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպման մասին
Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հանդիպման արդյունքներին ֆեյսբուքյան իր էջում է անդրադարձել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձ...