Կիևը կարող է կորցնել Օդեսան․ Մասկ
Եթե ռուս-ուկրաինական հակամարտությունը բավական երկար շարունակվի, Կիևը կարող է կորցնել Օդեսան: Այս մասին հայտարարել Է ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցցանցում:
«Որքան երկար շարունակվի հակամարտությունը, այնքան Ռուսաստանը ավելի շատ տարածքներ ձեռք կբերի», – ընդգծել է Մասկը:
Գործարարի խոսքով՝ Ուկրաինան չմտածված կերպով կորցրեց զինվորներին՝ հարձակվելով ավելի մեծաքանակ բանակի վրա, որն ուներ խորքային պաշտպանություն, ականապատ դաշտեր և հզոր հրետանի։ Գլխավոր հարցը մնում Է Կիեւի կողմից Սեւ ծով հասանելիությունը կորցնելու հնարավորությունը, նշել է Մասկը։ Գործարարը խորհուրդ է տվել բանակցությունների միջոցով հասնել հակամարտության կարգավորմանը, քանի դեռ նոր տարածքների կորուստ տեղի չի ունեցել:
Մարտի 30-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ չի կարելի հաշվի չառնել նոր իրողությունը, որը ձևավորվել է Ռուսաստանին չորս նոր սուբյեկտների միանալուց հետո: Այսպես է նա մեկնաբանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերը, որը թույլ է տվել բանակցությունների հնարավորությունը։
Մարտի 29-ին Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում առաջին անգամ մեղմացրեց դիրքորոշումը Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու հարցում։ Նա հնարավոր է համարել, որ երկխոսությունը կարող է սկսվել մինչև Ուկրաինայի 1991թ.սահմանները վերադառնալը:
Նմանատիպ հոդվածներ
Դա վերածվեց այնպիսի ողբերգության, որն աշխարհը չէր տեսել․ Զախարովան՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցության մասին
Երբ ՆԱՏՕ-ում ինչ-որ երկրի խոստումներ են տալիս, պետք է հարց տալ՝ որտեղ է նրանց մոտ մինչ այդ ստացվել: Այս մասին հայտարարել...
ՊՆ-ն՝ Տավուշի սահմանին հակառակորդի ուժերի կուտակումների վերաբերյալ լուրերի մասին
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղ...
Հայաստանի ՊՆ-ն պատասխանել է Ադրբեջանի ՊՆ տարածած հայտարարությանը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը...
Չախոյանը՝ Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների վերաբերյալ լուրերի մասին
Վարչապետի հրաժարականից մինչև արտահերթ ընտրություններ՝ որոշ լրատվամիջոցներ որպես ապրիլմեկյան կատակ սուտ լուրեր են տարածու...