Աշխարհաքաղաքական իրականությունն իր սկզբի պահից արմատապես փոխվել է. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր աշխարհաքաղաքական իրողությունն արմատապես փոխվել է, Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանները փոխվել են:
ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում Պեսկովը մեկնաբանել է Զելենսկու հայտարարությունը, ով ասել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունները կարող են սկսվել առանց ուկրաինական պետությունը 1991 թվականի սահմաններին վերադարձնելու:
«Աշխարհաքաղաքական իրողությունը իր ստեղծման պահից արմատապես փոխվել է, փոխվել են և Ուկրաինայի, և Ռուսաստանի Դաշնության սահմանները», - ընդգծել Է Կրեմլի ներկայացուցիչը:
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի կազմում չորս նոր սուբյեկտ է ընդգրկվել։ Նա հավելել է, որ սա նոր իրականություն է, որի հետ բոլորը պետք է հաշվի նստեն։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Զելենսկու հայտարարությունը, ընդգծել էր, որ նա նյարդայնանում է Ուկրաինայում հնարավոր ընտրությունների պատճառով:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ Տավուշի սահմանին հակառակորդի ուժերի կուտակումների վերաբերյալ լուրերի մասին
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղ...
Դա վերածվեց այնպիսի ողբերգության, որն աշխարհը չէր տեսել․ Զախարովան՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցության մասին
Երբ ՆԱՏՕ-ում ինչ-որ երկրի խոստումներ են տալիս, պետք է հարց տալ՝ որտեղ է նրանց մոտ մինչ այդ ստացվել: Այս մասին հայտ...
Հայաստանի ՊՆ-ն պատասխանել է Ադրբեջանի ՊՆ տարածած հայտարարությանը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը...
Շատ վատ է, շատ վտանգավոր. Հայաստանում ՌԴ դեսպան
Միացյալ Նահանգների պաշտոնյաներն իրենց հրապարակային հայտարարություններում բացահայտ ասում են, որ Հայաստանի հետ հարաբերությ...