Իրավիճակի սրման և սադրանքի ողջ պատասխանատվությունն ընկնելու է ՀՀ-ի և նրա հովանավորների վրա. Ադրբեջանի ՊՆ
Վերջին շրջանում հայ-ադրբեջանական պայմանական սահմանի տարբեր ուղղություններում նկատվում է կենդանի ուժի, զրահատեխնիկայի, հրետանային կայանքների, ինչպես նաև կրակային այլ ծանր միջոցների կենտրոնացում և ՀՀ զինված ուժերի զորքերի ինտենսիվ տեղաշարժ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։ Տեղեկությունը փոխանցում են տեղի լրատվամիջոցները:
«Վերջին օրերին Հայաստանում դրսևորվում է Ադրբեջանին պատերազմով սպառնացող ռևանշիստական ուժերի ակտիվացում, բարձր մակարդակի է հասել մեր երկրի դեմ ագրեսիվ հռետորաբանությունը, աճել է սադրիչ տեղեկատվության քանակը, որը ծառայում է տեղեկատվական տարածքում իրավիճակի սրմանը՝ սադրանքի փորձերին նախապատրաստվելու նպատակով»,- նշվում է հայտարարության մեջ:
«Զգուշացնում ենք, որ Հայաստանի զինված ուժերի կողմից Ադրբեջանի դեմ ռազմական սադրանքի ցանկացած փորձ վճռականորեն կկասեցվի ադրբեջանական բանակի կողմից: Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ իրավիճակի սրման և ցանկացած հնարավոր սադրանքի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնելու է Հայաստանի և նրա հովանավորների վրա»,- ասվում է երկրի ՊՆ հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ Տավուշի սահմանին հակառակորդի ուժերի կուտակումների վերաբերյալ լուրերի մասին
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղ...
Դա վերածվեց այնպիսի ողբերգության, որն աշխարհը չէր տեսել․ Զախարովան՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցության մասին
Երբ ՆԱՏՕ-ում ինչ-որ երկրի խոստումներ են տալիս, պետք է հարց տալ՝ որտեղ է նրանց մոտ մինչ այդ ստացվել: Այս մասին հայտ...
Հայաստանի ՊՆ-ն պատասխանել է Ադրբեջանի ՊՆ տարածած հայտարարությանը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը...
Շատ վատ է, շատ վտանգավոր. Հայաստանում ՌԴ դեսպան
Միացյալ Նահանգների պաշտոնյաներն իրենց հրապարակային հայտարարություններում բացահայտ ասում են, որ Հայաստանի հետ հարաբերությ...