«Գազպրոմը» սկսել է միավորել Ռուսաստանի արևելքում գտնվող երկու խոշոր գազատարներ
«Գազպրոմը» սկսել է միացնել «Սիբիրի ուժը» և «Սախալին-Խաբարովսկ-Վլադիվոստոկ» խոշոր գազատարները, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Դրանք կմիացվեն Բելոգորսկ-Խաբարովսկ գազատարով, գրում է РБК–ն:
Ընկերության տվյալներով՝ այս գազատարը «Արևելյան գազամատակարարման համակարգ» նախագծի առաջին փուլն է, որն իր հերթին նախատեսում է Ռուսաստանի արևելյան մասում գազային ենթակառուցվածքի համակողմանի զարգացում և ինտեգրում արևմտյան գազային հզորություններին։
«Դա կապահովի ներքին սպառողներին գազի մատակարարման լրացուցիչ հուսալիություն և ճկունություն և նոր հնարավորություններ կբացի Սիբիրի և Հեռավոր Արևելքի շրջաններում գազիֆիկացման զարգացման համար», - ընդգծել է «Գազպրոմը»:
«Սիբիրի ուժը» ավելի քան 3 հազար կմ երկարություն ունեցող մայր գազատար է, որը գազ է տեղափոխում Իրկուտսկի մարզի Կովիկտինսկոյե և Յակուտիայի Չայանդինսկոյե հանքավայրից մինչև Հեռավոր Արևելքի և Չինաստանի ռուս սպառողներին: Գազատարն անցնում է Իրկուտսկի շրջանի, Յակուտիայի և Ամուրի շրջանի տարածքներով։ Նրա արտահանման հզորությունը կազմում է 38 մլրդ խմ/մ:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ գլխավոր դատախազությունը գործարար, «խեցգետնի արքա» Օլեգ Կանի սպանությունն անվանել է բեմականացված
ՌԴ Գլխավոր դատախազությունը գործարար, «խեցգետնի արքա» Օլեգ Կանի մահը համարում է բեմականացված, ասել է գերատեսչության ներկա...
Հայաստանի բանկերի մեծ մասը կդադարեցնի ռուսական «Միր» քարտերի ընդունումը. հայտնի է պատճառը
Հայաստանի բանկերի մեծ մասը կդադարեցնի «Միր» քարտերի ընդունումը, գրում է Ura.ru–ն:«Մարտի 30-ից ռուսական վճարային համ...
Բելառուսում արգելվել է Արարատի կոնյակի գործարանի արտադրանքի վաճառքը. հայտնի է պատճառը
Բելառուսի առողջապահության նախարարությունն արգելել է «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի ներմուծումը, իրացումը, պահպան...
Crocus City Hall-ը ահաբեկչությունից առաջ գրավադրված է եղել Գազպրոմբանկում
Մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ այրված Crocus City Hall-ը գրավադրվել է Գազպրոմբանկում, պարզել է РБК-ն։&nb...