Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Տաջիկստանի նախագահի հետ
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և դատապարտել «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչությունը: Այս մասին հայտնել են Տաջիկստանի նախագահի մամուլի ծառայությունից։
Ռահմոնն ընդգծել է, որ ահաբեկիչները «ազգություն, հայրենիք և կրոն չունեն»:
Ռուսաստանը և Տաջիկստանը նույնպես հաստատել են «ահաբեկչության, ծայրահեղականության և կրոնական արմատականության դրսևորումների դեմ պայքարում սերտ փոխգործակցությունը շարունակելու մտադրությունը, որոնք լուրջ սպառնալիք են ներկայացնում անվտանգության համար», - նշել են Էմոմալի Ռահմոնի ներկայացուցիչները:
Ռահմոնը հայտարարել է Տաջիկստանի քաղաքացիների համերաշխության մասին ռուս ժողովրդի հետ:
Հիշեցնենք` ավելի վաղ BAZA-ն հաղորդել էր, որ ենթադրյալ հանցագործների ավտոմեքենան կանգնեցվել է Բրյանսկի մարզում. 6-ից 2-ը ձերբակալվել են, 4-ը փախուստի դիմել։ Ձերբակալվածները Տաջիկստանի քաղաքացիներ են։
Սակայն ավելի ուշ Տաջիկստանի ԱԳՆ-ն կեղծ է անվանել Մերձմոսկովյան ահաբեկչությանը Հանրապետության քաղաքացիների մասնակցության մասին տեղեկատվությունը:
Նմանատիպ հոդվածներ
Ինչին է ուղղված պաշտպանության ոլորտում Հայաստանի համագործակցությունը. Փաշինյանը պատասխանել է
Պաշտպանության ոլորտում գործընկերների հետ Հայաստանի համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Այս մասին հունական Еka...
Պահն է համարձակ քայլեր ձեռնարկելու և էական աջակցություն ցուցաբերելու Հայաստանին. զեկույց
Դանիայի նախկին վարչապետ և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից ղեկավարվող «Հայ...
Հայաստանի ատոմակայանը խորհրդանշում և ամրապնդում է մեր ինքնիշխանությունը. Նիկոլ Փաշինյան
Միջուկային էներգիան Հայաստանի ռազմավարության անկյունաքարն է, այսօր, Բրյուսելում, Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժո...
Պուտինին զարմացրել է Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու` Փաշինյանի որոշումը. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Պրահայում Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս: Այս մասին...