ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հայտնի է դարձել` ովքեր են ենթադրյալ ահաբեկիչները. BAZA
BAZA-ն հայտնում է, որ ենթադրյալ հանցագործների ավտոմեքենան կանգնեցվել է Բրյանսկի մարզում։
Նշվում է, որ 6-ից 2-ը ձերբակալվել են, 4-ը փախուստի դիմել։ Ձերբակալվածները Տաջիկստանի քաղաքացիներ են։
Դեռևս պաշտոնապես հաստատված չէ, որ հենց նրանք են ահաբեկիչները։
BAZA-ն նաև հաղորդում է, որ հայտնի է դարձել 6 ենթադրյալ ահաբեկիչներից չորսի ինքնությունը, որոնք կրակ են բացել «Կրոկուս Սիթի Հոլլում»։
1) Նասրիդինով Մահմադրասուլ 37 տարեկան
2) Իսմոնով Ռիվոժինին 51 տարեկան
3) Սաֆոլզոդա Շոհինջոն 21 տարեկան
4) Նազարով Ռուստամ 29 տարեկան:
Հիշեցնենք՝ մարտի 22-ի երեկոյան «Կրոկուս Սիթի Հոլլ»–ում համերգից առաջ հրաձգություն և հրդեհ է տեղի ունեցել։ Քննչական կոմիտեի վերջին տվյալներով՝ զոհվել է առնվազն 60 մարդ, սակայն գերատեսչությունում նշել են, որ այդ թիվը դեռ կարող է աճել: Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ հոսպիտալացվել է 115 մարդ, որոնցից 5 – ը երեխաներ են, 60 մեծահասակ և մեկ երեխա ՝ ծանր վիճակում: Հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչության դեպքի առթիվ։





Նմանատիպ հոդվածներ
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման համատեքստում, մարտի 23-ին՝...
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ այս պահին առկա տվյա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ` Երևանում. մանրամասներ
Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ՀՀ ներքին գործե...
Մասիվի բաժանմունքի մոտ նռնակ են պայթեցրել. կան վիրավորներ. Armlur
Armlur.am-ը տեղեկացավ, որ քիչ առաջ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մասիվի բաժանմունքի մոտ նռնակ են պայթեցրել։Ըստ նախնական տեղեկությ...