Մոսկվայում քննարկում են մահապատժի վերականգնման հարցը
ՌԴ խորհրդարանի երկու պալատները՝ Պետական դուման և Դաշնության խորհուրդը, «չեն կարողանում հաղթահարել մահապատժի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումները»։ Այդ մասին իր Տելեգրամ ալիքում գրել է Դաշնության խորհրդի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիշասը։
Նախօրեին Մոսկվայի շրջանի Կրասնոգորսկում տեղի է ունեցել Բեսլանի դպրոցի ողբերգությունից հետո ամենախոշոր ահաբեկչությունը Ռուսաստանում: Մարտի 22-ին էլ ահաբեկչություն է եղել «Crocus City Hall»--ում: Այս պահին հայտնի է 133 զոհի եւ 154 վիրավորի մասին:
Մի շարք քաղաքական գործիչներ և կրեմլամետ դիրքորոշում ունեցող մեկնաբաններ կոչ են արել վերականգնել մահապատիժը երկրում։
Այդօրինակ կոչեր են հնչեցրել լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Լեոնիդ Սլուցկին, նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը, «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը և մի շարք հանրային գործիչներ:
Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլևն ասել է, որ մահապատժի թեման «խորը և բովանդակալից կքննարկվի, և կընդունվի հասարակության տրամադրություններին և սպասելիքներին համապատասխան որոշում»։
Նմանատիպ հոդվածներ
Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել են «Մարտական եղբայրության» 24 անդամների
Ձերբակալվել են «Մարտական եղբայրության» անդամներ, հայտնում է միաբանության ֆեյսբուքյան էջը՝ նշելով, որ որպես բերման ենթարկ...
36-ամյա տղամարդը կոտրել է Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում տեղադրված բոլոր արագաչափերը
Այսօր ՀՀ Ներքին գործեր նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Ա...
ԵԽ նախարարների կոմիտեն Բաքվին կոչ է արել կատարել լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ որոշումը
Մարտի 12-14-ը Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նիստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վերա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք պետք է կանգնեցնեք այդ նահանջը և ասենք՝ հերիք է. Միքայել Արքեպիկոպոս Աջապահյան
Այս քարերը 7-րդ դարից կանգնած, խոսում են, որ սա Հայաստանն է: Մեզ որպես ազգ պետք է տեր կանգնենք մեր սահմաններին, այս քարե...