Միակ պետության ղեկավարը, որի խելքը բավականացրեց ահաբեկչության մեջ ՌԴ-ին մեղադրել, Զելենսկին է. Զախարովա
Ուկրաինական «տեղեկատվական ահաբեկիչները» ցնծում էին ահաբեկչության ժամանակ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կիևի քարոզչական հանցավոր խմբավորումը երեկ ուղիղ եթերում էր, մինչ մարդիկ սպանվում էին նրանց կողմից, ովքեր այնուհետ շտապեցին դեպի Ուկրաինայի սահման: Այս տեղեկատվական ահաբեկիչները փառաբանեցին և մարդատյաց կարգախոսներ արձակեցին՝ ուղղակիորեն մեղադրելով Ռուսաստանին և նրա ղեկավարությանն ահաբեկչության կազմակերպման մեջ:
Միակ պետության ղեկավարը, ում խելքը բավականացրեց ահաբեկչության մեջ ՌԴ-ին մեղադրել, Զելենսկին է:
Ոչ մի անեծք չի կարող ոչնչացնել նրան այնքան ուժգին, որքան իր սեփական ինքնաբացահայտման հայտարարությունը։
Ահա թե ինչու Սպիտակ տունը փող ու զենք է տալիս՝ խթանելով Ուկրաինայում նացիզմ, այլատյացություն և ահաբեկչություն»,- գրել է Զախարովան։
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը չի պատասխանել Պուտինի հնարավոր ձերբակալության մասին հարցին
Նախագահ էլանուել Մակրոնը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Պուտինը կձերբակալվի Ֆրանսիայում, եթե նա գա երկիր:&...
Այդ ոչնչությունը փոխանակ դիմեր իր ժողովրդին, մեկ ամբողջ օր լռեց. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան ելույթում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու մյուսները փո...
ԱՄՆ փոխնախագահը հերքել է Ուկրաինայի մասնակցությունը «Crocus»-ի ահաբեկչությանը
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հերքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինան առնչություն ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես ուզում եմ հասկանալ` մեր ընդդիմությունը կամ կոնկրետ անձը գլուխ բառի՞ց վատ զգաց, թ՞ե տղա բառից. Նիկոլ Փաշինյան
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իրավիճակը կտրուկ լարվեց: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանից...