Քաղաքականություն

ԱՄՆ փոխնախագահը հերքել է Ուկրաինայի մասնակցությունը «Crocus»-ի ահաբեկչությանը

ԱՄՆ փոխնախագահը հերքել է Ուկրաինայի մասնակցությունը «Crocus»-ի ահաբեկչությանը
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հերքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինան առնչություն ունի ուրբաթ օրը Մոսկվայի մարզի «Crocus City Hall» համերգասրահում տեղի ունեցած…

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հերքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինան առնչություն ունի ուրբաթ օրը Մոսկվայի մարզի «Crocus City Hall» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությանը։

Կոնգրեսում ABC News-ի ավագ թղթակից Ռեյչել Սքոթը հարցրել է Հարիսին՝ արդյո՞ք, ԱՄՆ-ն Պուտինի մեղադրանքները հաստատող ապացույցներ ունի:

«Ոչ,- պատասխանել է ԱՄՆ փոխնախագահը:- Նախևառաջ, թույլ տվեք ասել, որ տեղի ունեցած ահաբեկչությունը և զոհերի թիվը ողբերգություն է, և մենք պետք է մեր ցավակցությունը հայտնենք նրանց ընտանիքներին»։

«Ոչ, ոչ մի ապացույց չկա, և, ըստ էության, մենք գիտենք, որ Իսլամական Պետություն ահաբեկչկան խմբավորումն իսկապես պատասխանատու է կատարվածի համար»,- հավելել է Հարիսը:


Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես ուզում եմ հասկանալ` մեր ընդդիմությունը կամ կոնկրետ անձը գլուխ բառի՞ց վատ զգաց, թ՞ե տղա բառից. Նիկոլ Փաշինյան

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իրավիճակը կտրուկ լարվեց: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանից...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250