ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կան բազմաթիվ քարտեզներ և դրանք էլ անընդհատ փոփոխման կարիք են զգում․ Քոչարյան
Քարտեզների ընտրությունն ամենաբարդ խնդիրն է, որին պետք է հասնել բանակցությունների ընթացքում, քանի որ կան բազմաթիվ քարտեզներ և դրանք էլ անընդհատ փոփոխման կարիք են զգում։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացներին, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Քանի որ կարող է գետի հուն փոխվի, սարի հետ կապված փոփոխություններ լինեն, հանքարդյունաբերությունը փոխում է բնական ներկայացվածությունը նաև թղթի վրա, այսինքն՝ քարտեզը միշտ փոփոխվում է։ Հիմա պետական սահման գծելու ծրագիր է իրականացվում հատվածական։
Այս ընթացքում այնքան քարտեզի թեման չի շահարկվում, որքան այն, թե Հայաստանն իր տարածքն է զիջում։ Հայաստանը զիջելու ոչինչ չունի։ Հայաստանի գործող իշխանությունները շարժվում են պարզ սկզբունքով՝ այն, ինչը մերն է՝ մերն է, բայց դա պետք է արձանագրել երկկողմանի համաձայնագրի շրջանակներում։ Դա պետք է ընդունի նաև հակառակ կողմը»։
Քոչարյանը շեշտեց՝ հիմա շատ է շահարկվում, թե այս լուծումներին մենք գնում ենք միակողմանի.«Բացարձակ, միակողմանի չի կարող լինել։ Մենք դեռ անցնելիք ճանապարհ ունենք՝ պարզելու, թե որն է մերը, որը՝ իրենցը»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը ահաբեկչությունից հետո հանդես է եկել հայտարարությամբ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Կրոկուսում» տեղի ունեցածը արյունալի ահաբեկչություն է անվանել: Այս մասին նա հայտնել է «Կրոկո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե ոչ, ապա Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ–ից. Փաշինյան
Պետք չէ քաղաքական որոշումները շփոթել իրավական գործընթացների հետ: Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՀԱՊԿ-ին ՀՀ-ի մա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը դիրքեր էր վերցրել ՀՀ տարածքից, իսկ Արշակ Կարապետյանն ինձ ասում է ամեն ինչ հանգիստ է. Փաշինյան
Արշակ Կարապետյանը իմ պաշտոնավարման ընթացքում և գուցե նաև երրորդ Հանրապետության պատմության ընթացքում, եղել է ամենակարճ պա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Համարում եք որ ի հեճուկս ամենի՝ մինչ այս պահը ճիշտ եք գործել»․ հարց՝ Փաշինյանին
«Ադրբեջանի պահանջներն անվերջանալի են, Հայաստանն իր պահանջները նվազեցրել է, բայց նրանց պահանջները չի նվազում: Ավելի կոշտ...