ՌԴ գլխավոր դատախազությունը գործարար, «խեցգետնի արքա» Օլեգ Կանի սպանությունն անվանել է բեմականացված
ՌԴ Գլխավոր դատախազությունը գործարար, «խեցգետնի արքա» Օլեգ Կանի մահը համարում է բեմականացված, ասել է գերատեսչության ներկայացուցիչը արբիտրաժային դատարանի նիստում ձեռնարկատիրոջ և ձկնորսության այլ սեփականատերերի դեմ հայցի վերաբերյալ։
Գլխավոր դատախազությունը նշել է, որ Սանկտ Պետերբուրգի և Սախալինի շրջանի ՔԿԱԳ-ները ներկայացրել են նույն վկայականները, որ Կանի մահը չի գրանցվել։ Բացի այդ, հարազատները չեն դիմել ՔԿԱԳ, թեև օրենքը պարտավորեցնում է նրանց մահվան մասին հայտարարություն ներկայացնել, եթե այդ մասին հայտնի դառնա:
Մարտի 19-ին РИА Новости–ն, վկայակոչելով Օլեգ Կանի ներկայացուցչին, հայտնել է, որ «խեցգետնի արքան» մահացել է ավելի քան մեկ տարի առաջ։ 2023 թվականի փետրվարի վերջին գործարարի մահվան մասին տեղեկություն հայտնվեց նաև մի քանի տարածաշրջանային թելեգրամային ալիքներում։ Այնուհետև հաղորդվում էր, որ նա մահացել է Լոնդոնում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից և թաղվել Հարավային Կորեայում։
Օլեգ Կանը մեղադրվում է երկու քրեական գործերով՝ պատվերով սպանության և հանցավոր համայնքի ղեկավարման համար։ Այս դեպքերով ձեռնարկատիրոջ նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ 2024 թվականի հունվարի 23-ին Գլխավոր դատախազությունը 376 միլիարդ ռուբլու երկու հայց է ներկայացրել Կանի և ձկնարդյունաբերության մեկ այլ խոշոր գործարար Դմիտրի Դրեմլյուգայի դեմ, որը նույնպես ներգրավված է Ռուսաստանում մի քանի քրեական գործերում և այժմ ապրում է արտերկրում: Այս հայցով պատասխանողներն են 31 ընկերություն և 29 ֆիզիկական անձ։
Նմանատիպ հոդվածներ
«Գազպրոմը» սկսել է միավորել Ռուսաստանի արևելքում գտնվող երկու խոշոր գազատարներ
«Գազպրոմը» սկսել է միացնել «Սիբիրի ուժը» և «Սախալին-Խաբարովսկ-Վլադիվոստոկ» խոշոր գազատարները, ասվում է ընկերության հաղոր...
Հայաստանի բանկերի մեծ մասը կդադարեցնի ռուսական «Միր» քարտերի ընդունումը. հայտնի է պատճառը
Հայաստանի բանկերի մեծ մասը կդադարեցնի «Միր» քարտերի ընդունումը, գրում է Ura.ru–ն:«Մարտի 30-ից ռուսական վճարային համ...
Բելառուսում արգելվել է Արարատի կոնյակի գործարանի արտադրանքի վաճառքը. հայտնի է պատճառը
Բելառուսի առողջապահության նախարարությունն արգելել է «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի ներմուծումը, իրացումը, պահպան...
Crocus City Hall-ը ահաբեկչությունից առաջ գրավադրված է եղել Գազպրոմբանկում
Մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ այրված Crocus City Hall-ը գրավադրվել է Գազպրոմբանկում, պարզել է РБК-ն։&nb...