ՌԴ ԱԳՆ-ն խոստացել է պատասխանել Սլովենիայի գործողությանը

Ռուսական կողմը պատրաստվում է պատասխանել Սլովենիայում իր դեսպանատան աշխատակցի արտաքսմանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։


«Կպատասխանենք», - մեկնաբանել են ՌԴ ԱԳՆ-ում տեղի ունեցած իրադարձությունը:


Մարտի 21-ին Սլովենիան երկրում ռուսական դիվանագիտական առաքելության աշխատակցին անցանկալի անձ է հայտարարել:


Մինչ այդ Մոլդովայում Ռուսաստանի դեսպան Օլեգ Վասնեցովը ծանուցում էր ստացել, որ դիվանագիտական առաքելության աշխատակիցներից մեկը persona non grata Է հայտարարվել: Այդ դիվանագետը պետք է մոտ ժամանակներս լքի Մոլդովայի տարածքը։ Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը վասնեցովին կանչել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունում ՌԴ նախագահի ընտրություններում քվեարկություն անցկացնելու պատճառով՝ «հակառակ Մոլդովական իշխանությունների դիրքորոշմանը»: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Քիշնևի ոչ բարեկամական գործողությունները, որոնց թվում է ռուս դիվանագետի արտաքսումը, անպատասխան չեն մնա:



Քաղաքականություն