Նման նպատակ հետապնդում է Ադրբեջանը և այն երկրները, որոնք աջակցում են Ադրբեջանին. Ռուբինյան
Գեղամ Մանուկյանը, չգիտեմ ինչու, որոշել է մանիպուլյացի անել, չնայած գիտեմ՝ ինչու: Այս մասին այսօր ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագրի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
«Այս հմաձայնագիրը չի կարգավորում ԵՄ դիտորդական առաքելության գալ-չգալը, ժամկետը, թե որ երկրներից կարող են մասնակցել: Սա կարգավորում է արդեն իսկ գործող ԵՄ առաքելության ներկայացուցիչների կարգավիճակը Հայաստանում: Այսինքն, պայմանական ասած, եթե մեր երկրում առկա դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմի, մեքենաների կարգավիճակը կարգավորվում է X կոնվենցիայով, սրա դեպքում, քանի որ դա չկա, կարգավորվում է այս համաձայնագրով:
Ինչպե/ս որոշվեց, որ ԵՄ դիտորդական առաքելությունը գա Հայաստան: Հայաստանը դիմեց, իրենք համաձայնեցին, պայմանավորվածությունն իրագործվեց, եկան: Հետո ինչպե՞ս որոշվեց, որ Կանադան կմասնակցի դրան. Նախ Կանադան համապատասխան համագործակցություն ունի ԵՄ-ի հետ, երկրորդը Հայաստանն իր համաձայնությունը տվեց:
Արդյոք կարո՞ղ է ԵՄ առաքելությունը առանց Հայաստանի ցանկության եւ թույլտվության գալ կամ մնալ Հայաստանում: Պատասխանն է՝ ոչ:
Արդյոք կարո՞ղ է ԵՄ առաքելությունը երրորդ երկրի դիտորդներին ներգրավել առանց Հայաստանի համաձայնության: Պատասխանն է՝ ոչ»,-ասաց Ռուբինյանը:
Նա նկատեց, որ դա չի կարգավորվում այսօր քննարկվող համաձայնագրով:
«Ես կարծում եմ, որ ձեր կողմից այս հարցերը բարձրացնելու նպատակը իրականում հետեւյալն է՝ դիսկրեդիտացնել ԵՄ դիտորդական առաքելությունը, դա ակնհայտ է: Ես նաեւ կարծում եմ, որ նման նպատակ հետապնդում է, օրինակ, Ադրբեջանը եւ այն երկրները, որոնք այս հարցում աջակցում են Ադրբեջանին: Չարժե այսպես անել»,- ասաց Ռուբինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը վերանվանել է օկուպացված Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերանվանել է օկուպացված Արցախի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակն այն կոչելով «Հաղթանա...
Զախարովան՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքի վերաբերյալ հայտարարության մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքի մասին կապված չէ Ռուսաստանի հետ, դ...
ՊՆ-ն՝ Տավուշի սահմանին հակառակորդի ուժերի կուտակումների վերաբերյալ լուրերի մասին
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղ...
Թաթուլ Կրպեյանի անվան այգու մի մասը սեփականաշնորհվել և 2.6 մլն դոլարով վաճառքի է հանվել․ «Հետք»
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգուց մոտ 2000 քմ տարածք վաճառքի է հանվել։ 2.6 միլիոն դոլարով...