ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դա նշակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու․ Փաշինյան
Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով բնակիչներից մեկի հարցին՝ հայտարարեց, որ կարելի է հիմա դահլիճից դուրս գալ ու ասել, որ որևէ սահմանազատման և սահմանագծման հարց չի լինելու, բայց դա, ըստ նրա, անհետևանք չի մնա։
«...Դա նշակում է շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո ես գիտեմ` ինչ է լինելու պատերազմի վերջում։ Երևանում, որ մի տեղ իրար տենանք, դուք ասելու եք` մենք գյուղացի ժողովուրդ էինք, այդքան ինֆորմացիա չունեինք, բա դու այդքան տեղեկություն չունեի՞ր, բա դու ի՞նչ էիր անում»,– ասաց նա։
ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ իշխանությունների խնդիրն այս պահին այնպիսի սահման ունենալն է, որ միջազգայնորեն, դե յուրե պարիսպ լինի ու այնտեղից ոչ մի կրակոց չհնչի։
«Եթե մենք ինչ–որ բան տալիս ենք, տալիս ենք պահանջելու համար ինքն էլ է (նկատի ունի Ադրբեջանը) 30 տարի եղել պահանջողի կարգավիճակում, քայլ առ քայլ ստացել է, մենք էլ քայլ առ քայլ պետք է ստանանք, բայց ստանալու համար պետք է պահանջենք այն, ինչ օրինականորեն մեզ է պատկանում»,– նշեց վարչապետը։
Նա հավելեց նաև, որ այս ամենը չի նշանակում, թե Տավուշում այլևս ճանապարհներ չեն կառուցվելու, գյուղերն ամեն ինչով չեն ապահովվելու։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը ահաբեկչությունից հետո հանդես է եկել հայտարարությամբ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Կրոկուսում» տեղի ունեցածը արյունալի ահաբեկչություն է անվանել: Այս մասին նա հայտնել է «Կրոկո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե ոչ, ապա Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ–ից. Փաշինյան
Պետք չէ քաղաքական որոշումները շփոթել իրավական գործընթացների հետ: Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՀԱՊԿ-ին ՀՀ-ի մա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը դիրքեր էր վերցրել ՀՀ տարածքից, իսկ Արշակ Կարապետյանն ինձ ասում է ամեն ինչ հանգիստ է. Փաշինյան
Արշակ Կարապետյանը իմ պաշտոնավարման ընթացքում և գուցե նաև երրորդ Հանրապետության պատմության ընթացքում, եղել է ամենակարճ պա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Համարում եք որ ի հեճուկս ամենի՝ մինչ այս պահը ճիշտ եք գործել»․ հարց՝ Փաշինյանին
«Ադրբեջանի պահանջներն անվերջանալի են, Հայաստանն իր պահանջները նվազեցրել է, բայց նրանց պահանջները չի նվազում: Ավելի կոշտ...