Դրանք դիտարկում ենք նաև որպես հաշվեհարդար․ Զախարովա
Քիշնևի ոչ բարեկամական գործողությունները, այդ թվում՝ Ռուսաստանի դիվանագետի արտաքսումը, Մոսկվայից անպատասխան չեն մնա։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Քիշնևում բացահայտորեն չարաշահում են ՄԱԿ-ի գծով միջոցառումները հյուրընկալող կողմի իրենց կարգավիճակը, ինչը հարցականի տակ է դնում Մոլդովական իշխանությունների՝ հետագայում այդ կարգավիճակում հանդես գալու կարողությունը։ Քիշնևի գործողությունները ռուսական կողմից անպատասխան չեն մնա»,- նշել են նախարարությունում։
Զախարովայի խոսքով՝ Մոլդովայի վերջին հակառուսական քայլերը, ներառյալ Քիշնևում ՌԴ դեսպանատան աշխատակցի «persona non grata» հայտարարությունը, դարձել են Մերձդնեստրի տարածքում ՌԴ նախագահի ընտրությունների անցկացման համար հաշվեհարդար:
«Այդ որոշումները Մոլդովական ղեկավարության կողմից իրականացվող հակառուսական արշավի մի մասն են և պատմական խոր արմատներ ունեցող ռուս-մոլդովական հարաբերությունների լիակատար ոչնչացման նրա կուրսի հերթական հաստատումը։ Դրանք դիտարկում ենք նաև որպես հաշվեհարդար այն բանի համար, որ Մերձդնեստրում բնակվող Ռուսաստանի քաղաքացիներին հնարավորություն է տրվել կամարտահայտություն իրականացնել ՌԴ նախագահի ընտրություններում», - ասել է դիվանագետը։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ Տավուշի սահմանին հակառակորդի ուժերի կուտակումների վերաբերյալ լուրերի մասին
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղ...
Զախարովան՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքի վերաբերյալ հայտարարության մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքի մասին կապված չէ Ռուսաստանի հետ, դ...
Նման նպատակ հետապնդում է Ադրբեջանը և այն երկրները, որոնք աջակցում են Ադրբեջանին. Ռուբինյան
Գեղամ Մանուկյանը, չգիտեմ ինչու, որոշել է մանիպուլյացի անել, չնայած գիտեմ՝ ինչու: Այս մասին այսօր ԱԺ-ում «Հայաստանի Հանրա...
Ալիևը վերանվանել է օկուպացված Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերանվանել է օկուպացված Արցախի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակն այն կոչելով «Հաղթանա...