Այս ամենը հիշեցնում է բացահայտ շանտաժ. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում բացահայտ շանտաժ է անվանել արևմտյան քաղաքական գործիչների հայտարարությունները Ռուսաստանում ահաբեկչությունների հնարավորության մասին: Այս մասին հայտնում Է ՏԱՍՍ-ը։
Նախագահի խոսքով՝ ուկրաինական իշխանությունները, հաճախ արևմտյան գործընկերների անմիջական ցուցումով, անցնում են ահաբեկչական մեթոդների: Նա պարզաբանել է, որ նման մեթոդներն ուղղված են ռուսական հասարակության ահաբեկմանն ու ապակայունացմանը։
«Հիշեցնեմ նաև վերջինների մասին։ ... արևմտյան մի շարք պաշտոնական կառույցների սադրիչ հայտարարությունները Ռուսաստանում ահաբեկչությունների հնարավորության մասին։ Այս ամենը հիշեցնում է բացահայտ շանտաժ և մեր հասարակությանը վախեցնելու, ապակայունացնելու մտադրություն», - ասել Է Պուտինը։
Մինչ այդ Պուտինն ասում էր, որ ինքնիշխանության պաշտպանությունը ՌԴ-ի առջև դրված խնդիրների կատարման գլխավոր երաշխիքն է։
Նա հավելել է, որ ռուսները երկրի բոլոր հատուկ ծառայությունների աշխատակիցներից ակնկալում են առավելագույն կենտրոնացում և բարձր նվիրվածություն, ինչպես նաև արդյունավետ գործողություններ:
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը վերանվանել է օկուպացված Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերանվանել է օկուպացված Արցախի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակն այն կոչելով «Հաղթանա...
Զախարովան՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքի վերաբերյալ հայտարարության մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքի մասին կապված չէ Ռուսաստանի հետ, դ...
ՊՆ-ն՝ Տավուշի սահմանին հակառակորդի ուժերի կուտակումների վերաբերյալ լուրերի մասին
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղ...
Նման նպատակ հետապնդում է Ադրբեջանը և այն երկրները, որոնք աջակցում են Ադրբեջանին. Ռուբինյան
Գեղամ Մանուկյանը, չգիտեմ ինչու, որոշել է մանիպուլյացի անել, չնայած գիտեմ՝ ինչու: Այս մասին այսօր ԱԺ-ում «Հայաստանի Հանրա...