«Արտակարգ իրավիճակների օդանավակայան»-ի տարածքը կփոխանցվի ՊՆ-ին
Լոռու մարզի «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերությունը կհանվի պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի ցանկից։ Ազգային ժողովի նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։
«Ընկերությունը գտնվում է Լոռու մարզում, այն երկար տարիներ թռիչքներ չի իրականացրել, գործունեություն չի ծավալում։ Ընկերության գույքը կազմում է 61,7 հեկտար հողատարածք, օդանավակայանի շենքերի մեծ մասն ամբողջությամբ քանդված են։
Նախագծի ընդունման համար հիմք է հանդիսացել Կառավարության 2023 թվականի հուլիսի 13-ի համապատասխան որոշումը, որով ընկերության գույքը առանձնացվել է և ամրացվել է պաշտպանության նախարարությանը՝ այնտեղ պաշտպանության ոլորտում որոշակի ծրագրեր իրականացնելու նպատակով։ Փաստացի գործ ունենք ակտիվներ և գույք չունեցող կազմակերպության հետ, որը և առաջարկում ենք հանել մասնավորեցման ծրագրից։ Ամենայն հավանականությամբ, հետագայում կկայացնենք լուծարման որոշում»,- նշեց Ավետիսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը վերանվանել է օկուպացված Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերանվանել է օկուպացված Արցախի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակն այն կոչելով «Հաղթանա...
Զախարովան՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքի վերաբերյալ հայտարարության մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքի մասին կապված չէ Ռուսաստանի հետ, դ...
Թաթուլ Կրպեյանի անվան այգու մի մասը սեփականաշնորհվել և 2.6 մլն դոլարով վաճառքի է հանվել․ «Հետք»
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգուց մոտ 2000 քմ տարածք վաճառքի է հանվել։ 2.6 միլիոն դոլարով...
ՊՆ-ն՝ Տավուշի սահմանին հակառակորդի ուժերի կուտակումների վերաբերյալ լուրերի մասին
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղ...