Մենք ընդհանուր պատրաստակամություն ունենք․ Զախարովա
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Բեռլինին կոչ է արել հստակեցնել, թե երբ Գերմանիայում կհայտնվի ժողովրդավարական ընտրությունների համակարգ՝ երկրի ղեկավարության ուղղակի ընտրությամբ: ՏԱՍՍ-ի հետ զրույցում նա այսպես է արձագանքել Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Քրիստիանե Հոֆմանի այն հայտարարությանը, թե Գերմանիան օրինական չի ճանաչում Ռուսաստանի նախագահի անցած ընտրությունները: Փոխանցում է gazeta.ru-ն։
«Ճշտեք նրանից. երբ են Գերմանիայում մտադիր իրենց ընտրությունների համակարգը դարձնել իսկապես ժողովրդավարական, որը ենթադրում է ուղղակի ընտրություններ ղեկավարի ժողովրդի կողմից»,- ասել Է Զախարովան։
Մինչ այդ ԳԴՀ կառավարության ներկայացուցչի տեղակալ Քրիստիանե Հոֆմանը հայտնել էր, որ Գերմանիայի կառավարությունը պատրաստակամություն ունի շփվել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ նրան չի շնորհավորի:
«Մենք ընդհանուր պատրաստակամություն ունենք, եթե դա օգտակար լինի, խոսել նաև Պուտինի հետ, բայց այս պահին դա չի նախատեսվում», — հայտարարել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը վերանվանել է օկուպացված Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերանվանել է օկուպացված Արցախի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակն այն կոչելով «Հաղթանակի հր...
Զախարովան՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքի վերաբերյալ հայտարարության մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքի մասին կապված չէ Ռուսաստանի հետ, դ...
Թաթուլ Կրպեյանի անվան այգու մի մասը սեփականաշնորհվել և 2.6 մլն դոլարով վաճառքի է հանվել․ «Հետք»
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգուց մոտ 2000 քմ տարածք վաճառքի է հանվել։ 2.6 միլիոն դոլարով...
ՊՆ-ն՝ Տավուշի սահմանին հակառակորդի ուժերի կուտակումների վերաբերյալ լուրերի մասին
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղ...