Չենք պատրաստվում անգամ 1 մետր հետքայլ անել, եթե պետք է՝ կկռվենք, մեր հողը կպահենք․ Բաղանիսի բնակիչ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր վաղ առավոտյան զորքով ուղևորվել է Տավուշի մարզ, որտեղ հանդիպումներ է ունեցել Ոսկեպարի, Բաղանիսի, ԿԻրանցի բնակիչների հետ։
Փաշինյանն իր հետ Տավուշ է տարել նաև վերջին ասուլիսում պարբերաբար ձեռքը վերցրած ՀՀ մակետը, որպեսզի բնակիչներին ավելի պատկերավոր ներկայացնի,թե որ տարածքներն է պատրաստվում զիջել թշնամուն, որտեղով է անցնելու նոր ճանապարհը։
Բաղանիս գյուղի բնակիչներից մեկը Oragir.News-ի հետ զրույցում ասել է, որ ի տարբերություն 2021 թվականի, երբ հարյուրավոր բնակիչներ ցանկանում էին հանդիպել, զրուցել իրենց գյուղ քարոզարշավի եկած Փաշինյանի հետ, հիմա մեծամասնությունը չեն ցանկացել հանդիպել։
«Ընկած մարդ էին ման գալիս, որ հետը հանդիպեին։ Այնքան քիչ էին, որ մի քանի գյուղից հավաքեցին, ընդհանուր հանդիպեցին։ Ներկաների մեծ մասն էլ իր հետ քաղաքից եկածներն էին ու անվտանգության աշխատակիցները։ Գյուղերից հանդիպմանը ներկա են եղել վարչական բնակավայրերի ղեկավարները, գյուղապետարանների աշխատողները և այլն»,- ասել է լրատվամիջոցի զրուցակիցը։
Նրա խոսքով՝ անկախ նրանից, թե Փաշինյանը ինչ է որոշել կամ արդեն խոստացել թշնամի Ադրբեջանին,գյուղում վճռական են տրամադրված, հետքայլ չեն անելու։
«Մենք չենք պատրաստվում անգամ 1 մետր հետքայլ անել։ Եթե պետք է՝ կկռվենք ու մեր հողը կպահենք»,- ասել է զրուցակիցը։
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը վերանվանել է օկուպացված Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերանվանել է օկուպացված Արցախի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակն այն կոչելով «Հաղթանակի հր...
Զախարովան՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքի վերաբերյալ հայտարարության մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքի մասին կապված չէ Ռուսաստանի հետ, դ...
Թաթուլ Կրպեյանի անվան այգու մի մասը սեփականաշնորհվել և 2.6 մլն դոլարով վաճառքի է հանվել․ «Հետք»
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգուց մոտ 2000 քմ տարածք վաճառքի է հանվել։ 2.6 միլիոն դոլարով...
ՊՆ-ն՝ Տավուշի սահմանին հակառակորդի ուժերի կուտակումների վերաբերյալ լուրերի մասին
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղ...