ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում ՌԴ դեսպանությունում քվեարկել ցանկացողների հերթը մինչև քաղաքապետարան է հասնում
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը բացված ընտրատեղամասում քվեարկել ցանկացողների հերթը մինչև Երևանի քաղաքապետարան է հասնում։ Sputnik Արմենիայի թղթակցի նկարահանած կադրերում երևում է, որ քվեարկելու համար հերթ կանգնած մարդկանց շարքը մոտ 250 մետր է ձգվում։ Հայաստանում բնակվող ՌԴ քաղաքացիները վաղ առավոտից եկել են դիվանագիտական ներկայացուցչություն՝ ՌԴ նախագահական ընտրություններին իրենց քաղաքացիական պարտքը կատարելու։
Ընտրատեղամասերը բացվել են առավոտյան 8։00-ին և կաշխատեն մինչև 20։00-ն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ նախագահի ընտրությունների համար այսօր ՀՀ տարածքում 5 ընտրատեղամաս է գործում՝ 2-ը Երևանում (1-ը դիվանագիտական ներկայացուցչության տարածքում, 1-ը՝ ավիաբազայի) և 3 ընտրատեղամասեր՝ Գյումրիում (ՌԴ գլխավոր հյուպատոսությունում և 102 ռազմաբազայում)։
Մարտի 11-13-ը նախօրոք ընտրություններ են անցկացվել Սյունիքի մարզում։
Դեսպանատան աշխատակիցների խոսքով՝ ընտրացուցակներում ներառված են ոչ միայն Հայաստանում մշտապես բնակվող ՌԴ քաղաքացիները, այլև մոտ 4600 մարդ, որոնք Ռուսաստանից հատուկ թույլտվություն են ստացել Երևանում քվեարկելու համար:
Հիշեցնենք` մարտի 15-ից Ռուսաստանում նախագահական ընտրություններ են։ Քվեարկությունն առաջին անգամ կտևի երեք օր։ Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնում են ՌԴ ԿԸՀ-ի կողմից գրանցված չորս թեկնածուներ՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դուք դավաճանեցիք ՀՀ-ին, դավաճանեցիք ԼՂ-ին». Երևանում մի կին ընդհատեց ռուս ակտիվիստի խոսքը
«Դուք դավաճանեցիք Հայաստանին, դավաճանեցիք Լեռնային Ղարաբաղին, դուք և ձեր արյունոտ Պուտինն ընդդիմություն եք»:Երևանո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում ոչ մի բուհ պետք է չլինի. Փաշինյան
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացած Տնտեսական քաղաքականությ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում ոստիկանությունն արգելել է ուկրաինական դրոշներով ակտիվիստներին մոտենալ դիվանագիտական կառույցին
Երևանի Մյասնիկյանի հուշարձանի մոտ մի խումբ ակտիվիստներ էին հավաքվել։ Նրանք ուկրաինական դրոշներով ուզում էին գնալ դեպի ՌԴ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 2 հոգու տարել են Աբովյանի բաժին. վրացական համարանիշներով մեքենաների վարորդները կրկին դժգոհում են
Թողեցին 10.000 մեքենա լցվեց Հայաստան ու դրեցին ժողովրդին տուպիկի առաջ: Մեր գլխավոր պահանջը այն է, որ վրացական համարանիշն...