ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում ոչ մի բուհ պետք է չլինի. Փաշինյան
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացած Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին։ Նիստում բացման խոսքով հանդես է եկել Նիկոլ Փաշինյանը։
Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանում տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների, իրականացվող բարեփոխումների և առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։
Փաշինյանն ասել է, որ բուհական ոլորտում մեր խնդիրները խորն են. «Հայաստանում գոյություն ունի 60 բուհ։ 60 բուհ նշանակում 60 ռեկտոր, 120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան, 1000-ի մոտ դեկանի տեղակալ... ոչ մի զարմանալի բան չկա, երբ որ մենք խոսում ենք բուհական համակարգի բարեփոխումների մասին, մենք զգում ենք, որ որոշակի լարվածություններ են առաջանում, որովհետև մենք խոսում ենք հարյուրավոր, հազարավոր մարդկանց, իրենց տեսակետից, այդ կարգավիճակներից զրկելու մասին։ Բայց սա մեր երկրի պոտենցիալի իրացման ու զարգացման մասին է։
Եթե մենք Հայաստանի բուհերը հավաստագրենք միջազգային ստանդարտներով, այն ստանդարտները, որոնք գոյություն ունեմ ԵՄ-ում, ՀՀ-ում ոչ մի բուհ հավաստագրում չի ստանա։
Մենք այսօր չունենք ոչ մի բուհ, որ եվրոպական չափանիշներով հավաստագրվի ու ստանա բուհական գործունեության լիցենզիա։
Այս առումով ակադեմիական քաղաքը մեզ համար չափազանց կարևոր և ռազմավարական ծրագիր է։ Պետք է ընդլայնենք երկխոսությունը բուհական, գիտական համակարգի հետ, հանրության հետ։
Մենք ասում են՝ ի վերջո, երկարաժամկետում Երևանում ոչ մի բուհ պետք է չլինի, ակադեմիական քաղաքից դուրս ոչ մի բուհ պետք է չլինի, հայաստանյան բոլոր բուհերը՝ մասնավոր, թե պետական, պետք է գործեն միայն ակադեմիական քաղաքում»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դուք դավաճանեցիք ՀՀ-ին, դավաճանեցիք ԼՂ-ին». Երևանում մի կին ընդհատեց ռուս ակտիվիստի խոսքը
«Դուք դավաճանեցիք Հայաստանին, դավաճանեցիք Լեռնային Ղարաբաղին, դուք և ձեր արյունոտ Պուտինն ընդդիմություն եք»:Երևանո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում ՌԴ դեսպանությունում քվեարկել ցանկացողների հերթը մինչև քաղաքապետարան է հասնում
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը բացված ընտրատեղամասում քվեարկել ցանկացողների հերթը մինչև Երևանի քաղաքապետարան է հասնո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում ոստիկանությունն արգելել է ուկրաինական դրոշներով ակտիվիստներին մոտենալ դիվանագիտական կառույցին
Երևանի Մյասնիկյանի հուշարձանի մոտ մի խումբ ակտիվիստներ էին հավաքվել։ Նրանք ուկրաինական դրոշներով ուզում էին գնալ դեպի ՌԴ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 2 հոգու տարել են Աբովյանի բաժին. վրացական համարանիշներով մեքենաների վարորդները կրկին դժգոհում են
Թողեցին 10.000 մեքենա լցվեց Հայաստան ու դրեցին ժողովրդին տուպիկի առաջ: Մեր գլխավոր պահանջը այն է, որ վրացական համարանիշն...