ՏԵՍԱՆՅՈՒԹ. 2 հոգու տարել են Աբովյանի բաժին. վրացական համարանիշներով մեքենաների վարորդները կրկին դժգոհում են
Թողեցին 10.000 մեքենա լցվեց Հայաստան ու դրեցին ժողովրդին տուպիկի առաջ: Մեր գլխավոր պահանջը այն է, որ վրացական համարանիշներով մեր մեքենաների հարցը նորմալ, խելամիտ ձևով լուծվի, որպեսզի ժողովրդին նեղություն չտան իրենց այդ թերի օրենքներով: Այս մասին ասաց Auroranews-ին ահազանգած քաղաքացին:
Մենք ցույց ենք կազմակերպել, սակայն մեր հարգաժան ոստիկանները խոչընդոտում են ամեն ձև: Ցույցը կազմակերպել ենք Աբովյանի կամուրջն անցած դեպի Չարենցավան հատվածում: Մեզ չեն թողնում ճանապարհի թույլատրելի հատվածում կանգնել, ոչ մի խոչընդոտ չենք հանդիսացել, ճանապարհ չենք փակել, մեզ նույնիսկ չեն թողել մինչև վերջ հավաքվել: Դրանից հետո մենք տեղափոխվել ենք մոտ 500 մետր վերև դեպի Չարենցավան, նորից նույն ձև, ոստիկաները մոտեցել են և էլի չեն թողել: Ոստիկաններին հարցնում ենք, թե ինչի եք մեզ խոչընդոտում, ասում են կարողա ճանապարհը փակեք: Այս ամենից հետո շրջադարձ ենք կատարել, որպեսզի հետ գանք քաղաք: Բելաջո չհասած կանգնել ենք ճանապարհից դուրս ազատ հրապարակ և ոստիկանները նորից եկել են, նորից լեզվակռիվ է սկսվել ոստիկանների հետ, վերջում էլ 2 հոգու տարել են Աբովյանի բաժին ու հիմա մենք գնում ենք այնտեղ:
Հարցին, թե որն է ձեր գլխավոր պահանջը քաղաքացին պատասխանեց. «Մեր գլխավոր պահանջը այն է, որ վրացական համարանիշներով մեր մեքենաների հարցը նորմալ, խելամիտ ձևով լուծվի, որպեսզի ժողովրդին նեղություն չտաան իրենց այդ թերի օրենքներով: Մենք չենք ասում, որ մեզ ազատեն ամեն ինչից, մենք ուզում ենք խելամիտ որոշում: Թողեցին 10.000 մեքենա լցվեց Հայաստան ու դրեցին ժողովրդին տուպիկի առաջ: Ոչ մեկը պատրաստ չի այսօր իր մեքենան կորցնի: Մենք չենք ասում, որ նվեր տան մեզ մեր մեքենաները: Մեզ ուղարկում են ՊԵԿ նախարարություն մեր հարցի համար, որը լրիվ անհիմն է, քանի որ մի քանի անգամ գնացել ենք»,- ասաց ահազանգած քաղաքացին:
Հիշեցնենք` կառավարության որոշմամբ` 2024թ–ի hունվարի 1-ից Հայաստանում շահագործվող վրացական գրանցումով ավտոմեքենաներից գանձվելու են օրենքով նախատեսված բոլոր վճարները՝ մաքսատուրք, ավելացված արժեքի հարկ, բնապահպանական հարկ ու գույքահարկ: Իսկ Վրաստան վերադառնալու դեպքում ժամանակավոր ներմուծման ընթացակարգով Հայաստանում շահագործվող ավտոմեքենաների սեփականատերերը կատարած բոլոր վճարումները հետ են ստանալու։
Հավելենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 14-ին Վրացական համարանիշներով մեքենաների վարորդները բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության դիմաց: Նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդունված նոր օրենքի դեմ, ըստ որի, մինչև հունվարի 1-ը պետք է իրենց ավտոմեքենաները կա՛մ մաքսազերծեն, կա՛մ Հայաստանից դուրս հանեն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դուք դավաճանեցիք ՀՀ-ին, դավաճանեցիք ԼՂ-ին». Երևանում մի կին ընդհատեց ռուս ակտիվիստի խոսքը
«Դուք դավաճանեցիք Հայաստանին, դավաճանեցիք Լեռնային Ղարաբաղին, դուք և ձեր արյունոտ Պուտինն ընդդիմություն եք»:Երևանո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գիժ մարտ, 40սմ ձյուն Ճամբարակում. Գագիկ Սուրենյան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում Հայաստանի տարբեր վա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում ոստիկանությունն արգելել է ուկրաինական դրոշներով ակտիվիստներին մոտենալ դիվանագիտական կառույցին
Երևանի Մյասնիկյանի հուշարձանի մոտ մի խումբ ակտիվիստներ էին հավաքվել։ Նրանք ուկրաինական դրոշներով ուզում էին գնալ դեպի ՌԴ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում ՌԴ դեսպանությունում քվեարկել ցանկացողների հերթը մինչև քաղաքապետարան է հասնում
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը բացված ընտրատեղամասում քվեարկել ցանկացողների հերթը մինչև Երևանի քաղաքապետարան է հասնո...