ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ՝ առևտրային սրահներում․ հաշված րոպեների ընթացքում փլուզվել է տանիքը․ ՌԴ
Պերմի երկրամասում առևտրային սրահներով շինություն է բռնկվել։ Հրդեհի մակերեսը կազմում է 800 քմ։
Ալեքսանդրովկայի խանութի երկրորդ հարկն ու տանիքն այսօր առավոտյան ուժեղ կրակի մեջ են հայտնվել։ Թե ինչ պատճառով է տեղի ունեցել հրդեհը, հայտնի չէ։ Հաշված րոպեների ընթացքում այնտեղ փլուզվել է տանիքը, իսկ հրդեհն արդեն տարածվել է 800 քմ մակերեսով։
Ինչպես հայտնել են ՌԴ ԱԻՆ-ից՝ ինը մարդ, որոնք գտնվել են ներսում, կարողացել են ինքնուրույն տարհանվել: Մասամբ փլուզվել է ձեղնահարկի և երկրորդ հարկի միջև ընկած հատվածը։ Այժմ դեպքի վայրում աշխատում են հրշեջ ծառայությունները։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինֆորմատիկայի քոլեջի ուսանողի սպանության գործով կասկածյալի ձերբակալության կադրերը
Երեկ՝ մարտի 13-ին, իրավապահները Սյունիքի մարզում հայտնաբերել են Ինֆորմատիկայի քոլեջի սանին առանձնակի դաժանությամբ սպանած...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Պայթյուն-փլուզում՝ նախկին պատգամավորի շշերի գործարանում. կան վիրավորներ
Այսօր՝ մարտի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարությ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հզոր հրդեհ՝ ՌԴ-ում․ բազմահարկ շենքն ամբողջությամբ այրվել է
Տվերի շինհրապարակում հզոր հրդեհ է բռնկվել: Բազմահարկ շենքն ամբողջությամբ այրվել է։«Տվերում հզորագույն կիսակառույց բնակել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր հրդեհ՝ Սանկտ Պետերբուրգում․ բռնկումն ու ծուխը տեսանելի են տարբեր շրջաններում
Սանկտ Պետերբուրգի հարավում՝ Պուլկովո օդանավակայանի շրջանում, լուրջ հրդեհ է տեղի ունենում։ Ինչպես հաղորդում է Readovka ցա...