Քաղաքականություն
Ադրբեջանից արձագանքել են Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևին
Julya
Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Այհան Հաջիզադեն մեկնաբանել է Եվրախորհրդարանի 2024 թվականի մարտի 13-ի բանաձևը:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն ասել է, որ Եվրախորհրդարանում ընդունված «Եվրամիության և Հայաստանի միջև սերտ կապերի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը «ոչ միայն անհիմն է և կողմնակալ, այլև Ադրբեջանի նկատմամբ հերթական երկակի ստանդարտների վառ օրինակն է»։
Նա նշել է, թե ընդունված բանաձևը իբր «Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավ է, որում բոլոր փաստերը կեղծված են»։
«Եվրախորհրդարանի անդամներին հայտնում ենք, որ նման բանաձևերը ի սպառ զրոյացնում են Եվրախորհրդարանի՝ որպես մարմնի դերը»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։
Նմանատիպ հոդվածներ
Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանում
Julya
Նիկոլ Փաշինյանը՝ տավուշցիների հետ այսօրվա հանդիպման մասին
Julya
Սահմանին տեղի է ունեցել ՀՀ ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը․ մանրամասներ
Julya
ՌԴ-ին պաշտոնապես տեղեկացրել ենք․ Գրիգորյանը՝ «Զվարթնոց»-ում միայն հայ սահմանապահներ մնալու մասին
Julya