Պուտինը նշել Է Մակրոնի սուր արձագանքի պատճառը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի սուր արձագանքը Ռուսաստանի Դաշնության հասցեին կարող է կապված լինել Աֆրիկայում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է «России 1»-ի և ՌԻԱ Նովոստիի համար լրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում:
Լրագրողը պետության ղեկավարին հարցրել է, թե արդյոք ֆրանսիական կողմի հակառուսական հայտարարությունները կարող են վրեժխնդրություն լինել այն բանի համար, որ ՌԴ-ն «տրորել է Ֆրանսիայի պոչը» Աֆրիկյան մայրցամաքում: Պուտինի կարծիքով՝ պաշտոնական Փարիզն ինչ-որ դժգոհություն ունի։
«Բայց երբ նա (Մակրոնը) և ես ուղիղ կապեր պահպանեցինք, մենք բավականին բաց խոսեցինք այս թեմայով», - հավելել է Ռուսաստանի ղեկավարը:
Մարտին ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն հայտարարել էր, որ Ֆրանսիայի նախագահը փորձում է ուժ ցույց տալ, բայց ամբողջ Ռուսաստանը ծիծաղում է նրա վրա Կիև մեկնելու վախի պատճառով:
Մինչ այդ Մակրոնն ասել էր, որ Ռուսաստանն «ագրեսիվ է վարվում» Եվրոպայի նկատմամբ՝ ճգնաժամեր հրահրելով Աֆրիկայում և կիբերանվտանգության սպառնալիքներ ստեղծելով:
Ավելի վաղ Մակրոնը խոսել էր Պուտինի «պարադոքսի» մասին:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն պատրաստ է «սահմանի ողջ երկայնքով գնալ լուծումների, այդ թվում՝ Տավուշին հարակից ամենախնդրահարույց հատվածներում»
Հայաստանը պատրա՞ստ է արդյոք առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու Ադրբեջանին վերադարձնել չորս ոչ անկլավային գյուղե...
Առուշանյանը ոչ սթափ վիճակում վարել է «000 OO 00» համարանիշներով մեքենան
Այսօր՝ մարտի 13-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էր ստացվել, որ «Mercedes G 63» մակնիշի «000 OO 00» հ...
Ինչո՞ւ ադրբեջանցի զինվորին հետ տվեցինք ոչ մի գերու դիմաց. հարց՝ Փաշինյանին
Ինչո՞ւ ադրբեջանցի զինվորին հետ տվեցինք ոչ մի գերու դիմաց։ Այս հարցն ուղղվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մամւլի ասուլիսի...
Հասկացել եմ, որ եթե դե յուրե այդ արձանագրումը չանենք, Հայաստանի լուծարմանը ոչ մի բան չի խանգարի. Փաշինյան
Մենք հասկանում էինք, որ այն ուժերը, որոնք հարձակվում էին Հայաստանի վրա, եւ երբ Արեւմուտքից իրենց հարցնում էին՝ էս ինչ եք...