Քաղաքականություն

Մասկը մեկ բառով է արձագանքել միջուկային զենքի մասին Պուտինի հայտարարությանը

Մասկը մեկ բառով է արձագանքել միջուկային զենքի մասին Պուտինի հայտարարությանը
Ամերիկացի գործարար Էլոն Մասկը X սոցցանցում համաձայնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշման հետ՝ երկրին էքզիստենցիալ սպառնալիքի առաջացման դեպքում միջուկային զենք կիրառելու հնարավորության…

Ամերիկացի գործարար Էլոն Մասկը X սոցցանցում համաձայնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշման հետ՝ երկրին էքզիստենցիալ սպառնալիքի առաջացման դեպքում միջուկային զենք կիրառելու հնարավորության մասին: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։


«Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է միջուկային զենք կիրառել, եթե ռուսական պետությունը վտանգի տակ հայտնվի»,- գրել է Zerohedge պարբերականը:


«Իհարկե»,-  պատասխանել է Մասկը գրառման տակ գտնվող մեկնաբանության մեջ:


Պուտինը России 1- ի և ՌԻԱ Նովոստիի համար լրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է միջուկային զենք կիրառել այն դեպքում, եթե խոսքը ռուսական պետության գոյության, ինքնիշխանությանն ու անկախությանը վնաս հասցնելու մասին է:


Բացի այդ, պատասխանելով այն հարցին, թե արդյոք երկիրը պատրաստ է միջուկային պատերազմի, նա պատասխանել է, որ ռազմատեխնիկական տեսանկյունից Ռուսաստանը պատրաստ է դիմակայության: Դրա հետ մեկտեղ նախագահն ընդգծել է, որ այդ սպառնալիքը կանգնած չէ կարճաժամկետ հեռանկարում։

Նմանատիպ հոդվածներ

ՀՀ-ն պատրաստ է «սահմանի ողջ երկայնքով գնալ լուծումների, այդ թվում՝ Տավուշին հարակից ամենախնդրահարույց հատվածներում»

Հայաստանը պատրա՞ստ է արդյոք առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու Ադրբեջանին վերադարձնել չորս ոչ անկլավային գյուղե...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250