Եվրախորհրդարանը հաստատել է արհեստական ինտելեկտի կարգավորման մասին աշխարհում առաջին օրենքը

Եվրոպական խորհրդարանը հաստատել է աշխարհում առաջին օրենքը, որը կարգավորում է արհետական ինտելեկտի օգտագործումը: Ինչպես հայտնել է ԵԽ–ի մամուլի ծառայությունը, փաստաթուղթը կոչված է ապահովել քաղաքացիների հիմնական իրավունքների պահօանումն ու անվտանգությունը, միևնույն ժամանակ խթանել նորարարությունները: Այս մասին գրում է RTVI–ը:


Օրենքի օգտին, որը համաձայնեցվել է 2023-ի դեկտեմբերին, քվեարկել է 523 խորհրդարանական, դեմ է հանդես եկել 46 խորհրդարանական, ևս 49-ը ձեռնպահ է մնացել:


Որպես օրենքի նպատակ նշվում է «հիմնարար իրավունքների, դեմոկրատիայի օրենքի գերակայության պաշտպանությունը և էկոլոգիական դիմացկունությունը ռիսկի բարձր մակարդակով արհեստական ինտելեկտից:


Նոր կանոններն արգելում են արհեստական ​​ինտելեկտի որոշ հավելվածներ, որոնք «վտանգում են քաղաքացիների իրավունքները»: Ի թիվս այլ բաների, արգելքը կներառի էմոցիաների ճանաչում աշխատավայրում և դպրոցներում, ինչպես նաև ԱԻ տեխնոլոգիաներ, որոնք շահարկում են մարդու վարքագիծը կամ շահագործում մարդու խոցելիությունը:


Կենսաչափական նույնականացման (RBI) համակարգերի օգտագործումը իրավապահ մարմինների կողմից նոր օրենքով «սկզբունքորեն արգելված է, բացառությամբ սպառիչ թվարկված և նեղ սահմանված իրավիճակների»։


«Մենք վերջապես ունենք աշխարհում առաջին օրենքը արհեստական ինտելեկտի մասին, որը նախատեսված է նվազեցնել ռիսկերը նվազեցնելու, հնարավորություններ ստեղծելու, խտրականության դեմ պայքարի և թափանցիկության ապահովման»,- ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Բրանդո Բենիֆեյը: