Այդ ժամանակ էլ Մոսկվան նրանց նկատմամբ կարմիր գծեր չի ունենա․ Պուտին
Այն երկրները, որոնք հայտարարում են, որ իրենք կարմիր գծեր չունեն Ռուսաստանի Դաշնության նկատմամբ՝ Ուկրաինայում նրա կողմից իրականացվող հատուկ ռազմական գործողության ֆոնին, պետք է գիտակցեն, որ այդ ժամանակ էլ Մոսկվան նրանց նկատմամբ նման գծեր չի ունենա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ լրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Պատասխանելով Եվրոպայի փոքր պետությունների նկատմամբ վերաբերմունքի մասին հարցին՝ նախագահը նշել է, որ անկախ ամեն ինչից հարգում է նրանց: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ այդ պետությունները, որոնք կոչ են անում խստացնել քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ և ինչ-որ միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ զորքեր մտցնել Ուկրաինա, այն պետություններն են, որոնք «իրենց վրա չեն զգա իրենց կողմից արված սադրիչ հայտարարությունների հետևանքները, և նրանք դա հասկանում են»:
Պուտինի խոսքով՝ այն պետությունները, որոնք կարող են իրենց վրա զգալ այդ հետևանքները, իրենց շատ ավելի զուսպ են պահում։ Ռուսաստանի նախագահը նշել է, որ դա ճիշտ դիրքորոշում է։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն պատրաստ է «սահմանի ողջ երկայնքով գնալ լուծումների, այդ թվում՝ Տավուշին հարակից ամենախնդրահարույց հատվածներում»
Հայաստանը պատրա՞ստ է արդյոք առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու Ադրբեջանին վերադարձնել չորս ոչ անկլավային գյուղե...
Առուշանյանը ոչ սթափ վիճակում վարել է «000 OO 00» համարանիշներով մեքենան
Այսօր՝ մարտի 13-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էր ստացվել, որ «Mercedes G 63» մակնիշի «000 OO 00» հ...
Ինչո՞ւ ադրբեջանցի զինվորին հետ տվեցինք ոչ մի գերու դիմաց. հարց՝ Փաշինյանին
Ինչո՞ւ ադրբեջանցի զինվորին հետ տվեցինք ոչ մի գերու դիմաց։ Այս հարցն ուղղվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մամւլի ասուլիսի...
Հասկացել եմ, որ եթե դե յուրե այդ արձանագրումը չանենք, Հայաստանի լուծարմանը ոչ մի բան չի խանգարի. Փաշինյան
Մենք հասկանում էինք, որ այն ուժերը, որոնք հարձակվում էին Հայաստանի վրա, եւ երբ Արեւմուտքից իրենց հարցնում էին՝ էս ինչ եք...