Թուրքիան ակնկալում է վերադարձնել ամերիկյան F-35 կործանիչների համար վճարված գումարները
Թուրքիան ակնկալում է վերադարձնել ամերիկյան F-35 կործանիչների ձեռքբերման համար վճարված գումարները: Նման հայտարարություն է արել ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը: Այս մասին հայտնում է Sabah թերթը։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ նովոստին։
Թուրքիան պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել Ֆ-35 կործանիչների ծրագրին վերադառնալը, Անկարան դրանից բացառումը անհիմն է համարում, ավելի վաղ հայտարարել էր ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը:
«Ես կարծում եմ, որ մենք կկարողանանք վերադարձնել F-35 -ի համար վճարած գումարները, բանակցությունները շարունակվում են», - նախարարի խոսքը մեջբերում է Sabah թերթը։
2017-ին Թուրքիան Ռուսաստանի հետ С-400 գնդային լրակազմի մատակարարման պայմանագիր էր կնքել, որն էլ ստացել էր 2019-ի ամառ-աշնանը: Ընդ որում, ԱՄՆ-ն պահանջում էր հրաժարվել ռուսական համակարգերից՝ հօգուտ Patriot-ի, սակայն Անկարան դրան չգնաց։
Որպես պատիժ՝ Վաշինգտոնը Թուրքիային դուրս է թողել F-35 նորագույն կործանիչների մատակարարման ծրագրից և պատժամիջոցներ է սահմանել պաշտպանական-արդյունաբերական համալիրի ղեկավարների դեմ՝ CAATSA օրենքով («պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին»): Միացյալ Նահանգները չեղյալ է հայտարարել Թուրքիայի հետ F-35-ի վերաբերյալ համատեղ հուշագիրը՝ այն ստորագրելով F- 35 նախագծի մնացած յոթ գործընկերների՝ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի և Նորվեգիայի հետ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն պատրաստ է «սահմանի ողջ երկայնքով գնալ լուծումների, այդ թվում՝ Տավուշին հարակից ամենախնդրահարույց հատվածներում»
Հայաստանը պատրա՞ստ է արդյոք առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու Ադրբեջանին վերադարձնել չորս ոչ անկլավային գյուղե...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտում քանդել են Մարշալ Բաղրամյանի հուշարձանը
Վանդալիզմի հերթական դեպք ադրբեջանցիների կողմից՝ օկուպացված Արցախում։«Հաղորդվում է, որ ադրբեջանցի վանդալները Ստեփանակերտո...
Առուշանյանը ոչ սթափ վիճակում վարել է «000 OO 00» համարանիշներով մեքենան
Այսօր՝ մարտի 13-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էր ստացվել, որ «Mercedes G 63» մակնիշի «000 OO...
Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարներին ստիպում են հարցազրույց տալ. Բեգլարյան
Ադրբեջանում Ալիևի ցեղասպան և բռնապետական ռեժիմը հերթական անգամ խախտում է միջազգային իրավունքը: Այս մասին իր տելեգրամյան...