Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հայրը՝ 000 OO 00 համարանիշը գնելու մասին․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
««Գոլդ» համարանիշների աճուրդը ավարտվեց 2024 թվականի փետրվարի 28-ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 7 համարանիշները վաճառվել են 156 մլն դրամով, այդ թվում է նաև բոլորի կողմից ցանկալի՝ 000 OO 00 համարանիշը։
Այսօր հայտնի է դարձել, որ համարանիշները ձեռք է բերվել «Առանցք» ՍՊԸ-ի կողմից։
Ուսումնասիրության արդյունքում ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկացանք, որ «Առանցք» ՍՊԸ-ն պատկանում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հորը` Գագիկ Սամվելի Առուշանյանին, ով ՍՊԸ-ի տնօրենն է։
Առուշանյանը «Հրապարակի» հետ զրույցում չհերքեց, որ համարանիշներն ինքն է գնել և մեզ հորդորեց այդ թեմայով հարցեր չուղղենք իրեն, հարցին, թե ի՞նչ նպատակով է համայնքապետի հայրը որոշել գնել համարանիշը, ասաց. «Ձեզ ի՞նչ ա հետաքրքրում, ես ձեզ պատասխան չունեմ, ձեր ի՞նչ գործն ա»: Դուք Գորիսի համայնքապետի հայրն եք, սովորական մահկանացու չեք. «Հետո ինչ, որ Գորիսի համայնքապետի հայրն եմ: Դո՞ւք եք որոշում ես ինչ առնեմ, վերջ», - նշեց նա»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն պատրաստ է «սահմանի ողջ երկայնքով գնալ լուծումների, այդ թվում՝ Տավուշին հարակից ամենախնդրահարույց հատվածներում»
Հայաստանը պատրա՞ստ է արդյոք առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու Ադրբեջանին վերադարձնել չորս ոչ անկլավային գյուղե...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտում քանդել են Մարշալ Բաղրամյանի հուշարձանը
Վանդալիզմի հերթական դեպք ադրբեջանցիների կողմից՝ օկուպացված Արցախում։«Հաղորդվում է, որ ադրբեջանցի վանդալները Ստեփանակերտո...
Առուշանյանը ոչ սթափ վիճակում վարել է «000 OO 00» համարանիշներով մեքենան
Այսօր՝ մարտի 13-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էր ստացվել, որ «Mercedes G 63» մակնիշի «000 OO...
Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարներին ստիպում են հարցազրույց տալ. Բեգլարյան
Ադրբեջանում Ալիևի ցեղասպան և բռնապետական ռեժիմը հերթական անգամ խախտում է միջազգային իրավունքը: Այս մասին իր տելեգրամյան...