Թուրքիայում ընտրություններից առաջ 33 մարդ է ձերբակալվել
Թուրքիայի արևմտյան Սաքարիա նահանգում ուժայինները ձերբակալել են ավելի քան 30 կասկածյալի՝ մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից առաջ ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով։ Այս մասին այսօր հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Սաքարիա նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողության ընթացքում ձերբակալվել է 33 կասկածյալ (Իսլամական պետության հետ կապված - խմբ.) հաստատվել է, որ ձերբակալվածների մեջ կան այնպիսիք, ովքեր ընտրությունների նախօրեին ահաբեկչություններ էին նախապատրաստում, զինյալներ ուղարկում հակամարտության գոտիներ, ֆինանսական օգնություն էին ցուցաբերում ահաբեկիչներին և անօրինական մզկիթներ ու մեդրեսեներ էին ղեկավարում»,- գրել է նախարարը X սոցիալական ցանցում։
Խուզարկությունների ընթացքում առգրավվել է զենք, զինամթերք, արգելված գրականություն եւ մեծ քանակությամբ արտարժույթ, նշել է Երլիկայան:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտում քանդել են Մարշալ Բաղրամյանի հուշարձանը
Վանդալիզմի հերթական դեպք ադրբեջանցիների կողմից՝ օկուպացված Արցախում։ «Հաղորդվում է, որ ադրբեջանցի վանդալները Ստեփանակերտ...
Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարներին ստիպում են հարցազրույց տալ. Բեգլարյան
Ադրբեջանում Ալիևի ցեղասպան և բռնապետական ռեժիմը հերթական անգամ խախտում է միջազգային իրավունքը: Այս մասին իր տելեգրամյան...
Hartford Courant-ը՝ Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումների մասին
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները դարձել են Բաքվի հայատյաց քաղաքականության շարունակությունը, ինչի վկայությունն են ադրբ...
Մեծ Բրիտանիան կպաշտպանի Հայաստանին «ՌԴ-ի պատասխան միջոցների սպառնալիքներից»
Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպին հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան ընդունում է ՀԱՊԿ-ին անդամակցության սա...