Նա այլևս չի կարող իր մեջ զսպել այն, ինչ հասկանում են բոլորը․ Զախարովա
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերջերս տված հարցազրույցում իրականում չի շփոթել Ուկրաինան Աֆղանստանի հետ, նա պարզապես գիտակցել է, որ ԱՄՆ-ն խայտառակվել է, երբ օգնության է հասել ուկրաինական իշխանություններին։ Այս մասին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան գրել է Telegram-ի իր ալիքում։ Տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն։
«Գրում են, որ «Բայդենը շփոթել է Ուկրաինան Աֆղանստանի հետ»։ Նա չի շփոթել. նա այլևս չի կարող իր մեջ զսպել այն, ինչ հասկանում են բոլորը. Նահանգներն արյունահեղորեն խայտառակվել են ուկրաինական նախագծի հետ կապված», - հայտարարել Է Զախարովան։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը MSNBC-ին տված հարցազրույցում հիշել էր, թե ինչպես է ԱՄՆ-ն որսացել Ուսամա բեն Լադենին և ներխուժել Իրաք և Աֆղանստան: Սակայն սկզբում այդ երկու երկրների փոխարեն Բայդենն անվանել Է Ուկրաինան, որից հետո շտապ շտկվել է։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտում քանդել են Մարշալ Բաղրամյանի հուշարձանը
Վանդալիզմի հերթական դեպք ադրբեջանցիների կողմից՝ օկուպացված Արցախում։«Հաղորդվում է, որ ադրբեջանցի վանդալները Ստեփանակերտո...
ՀՀ-ն պատրաստ է «սահմանի ողջ երկայնքով գնալ լուծումների, այդ թվում՝ Տավուշին հարակից ամենախնդրահարույց հատվածներում»
Հայաստանը պատրա՞ստ է արդյոք առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու Ադրբեջանին վերադարձնել չորս ոչ անկլավային գյուղե...
Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարներին ստիպում են հարցազրույց տալ. Բեգլարյան
Ադրբեջանում Ալիևի ցեղասպան և բռնապետական ռեժիմը հերթական անգամ խախտում է միջազգային իրավունքը: Այս մասին իր տելեգրամյան...
Մեծ Բրիտանիան կպաշտպանի Հայաստանին «ՌԴ-ի պատասխան միջոցների սպառնալիքներից»
Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպին հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան ընդունում է ՀԱՊԿ-ին անդամակցության սա...