Ուկրաինայի ԶՈՒ նախկին գլխավոր հրամանատար Զալուժնիին ծառայության համար ոչ պիտանի են ճանաչել
Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար, գեներալ Վալերի Զալուժնին մինչև մարտին Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան նշանակվելը ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար։ Այս մասին հայտնում է ուկրաինական «Зеркало недели» պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար գեներալ Վալերի Զալուժնին ձմռանը անցել է ՎԼԿ (ռազմաբժշկական հանձնաժողով-խմբ.), որտեղ ճանաչվել է ոչ պիտանի բանակում ծառայելու համար։ Նա նաև փետրվարին զեկույց է գրել զինվորական ծառայությունից ազատվելու մասին։ Այս մասին հայտնում են ZN.UA-ի աղբյուրները», - ասված է պարբերականի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը և Վլադիմիր Զելենսկին նրան չեն առաջարկել որևէ նշանակալի զինվորական պաշտոն, որը համապատասխանում է փորձին և պատրաստությանը: Դրանից հետո, ինչպես պնդում է պարբերականը, Զալուժնին որոշում է կայացրել հրաժարական տալ։
Պաշտոնանկության հետ կապված ուշացումը, ինչպես գրում է պարբերականը, բացատրվում է նրանով, որ այսօրվա դրությամբ Ուկրաինայի օրենսդրության մեջ կան բացեր, մասնավորապես, հստակ չի սահմանվել, թե ով պետք է պաշտոնանկ անի գեներալի կոչումով Զալուժնիին զինվորական ծառայությունից՝ պաշտպանության նախարարը, թե Զելենսկին։
«Գործող օրենսդրության համաձայն՝ պաշտպանության նախարարի (անձնական - խմբ.) տրամադրության տակ երկու ամիս մնալուց հետո զինծառայողին (միջանկյալ կարգավիճակում գտնվող - խմբ.) դադարում է դրամական բավարարման վճարումը, բացի զինվորական կոչման աշխատավարձից։ Բարձրագույն զինվորական կոչում ունեցող գեներալ Զալուժնիի համար դա կազմում է ամսական 1762 գրիվնա (46 դոլար)», - նշել է պարբերականը։
Ուկրաինայի ԱԳՆ-ն հինգշաբթի հայտնել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանի պաշտոնում Զալուժնիի թեկնածության համաձայնեցման մասին: Փետրվարի 5-ին, Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Եվգենի Շևչենկոն Ուկրաինայի Գերագույն ռադայի գլխավոր քարտուղարի պաշտոնից Զալուժնիի հրաժարականից քիչ առաջ հայտարարել էր, որ Զալուժնին համաձայնել է Մեծ Բրիտանիայում դեսպանի պաշտոնին։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեփանակերտում քանդել են Մարշալ Բաղրամյանի հուշարձանը
Վանդալիզմի հերթական դեպք ադրբեջանցիների կողմից՝ օկուպացված Արցախում։ «Հաղորդվում է, որ ադրբեջանցի վանդալները Ստեփանակերտ...
Զելենսկին իր հետ պետք է Հայաստան բերեր Ադրբեջանում պահվող հայ գերիների․ Инфотека24
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չէր պատրաստվում պարզապես պաշտոնական այց կատարել Հայաստան։ Այս մասին գրում է Инфоте...
Hartford Courant-ը՝ Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումների մասին
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները դարձել են Բաքվի հայատյաց քաղաքականության շարունակությունը, ինչի վկայությունն են ադրբ...
Նրանց ակնկալիքն այն է, որ Ադրբեջանի քաղաքացիները կանցնեն ՀՀ տարածքով՝ առանց մաքսային հսկողություն․ ԱԳ նախարար
Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական...